Սակագնային պլան «ԵՍ»

 

Երիտասա՞րդ ես… Սիրում ես ազատություն և ակտիվ շփո՞ւմ… Ընտրի´ր «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանն ու խոսիր ընկերներիդ հետ, ուղարկիր նրանց SMS հաղորդագրություններ և օգտվիր ինտերնետից լավագույն սակագներով: Այժմ ամեն ինչ քո ձեռքում է, չէ՞ որ դու երիտասարդ ես:

 

Եվ ամենակարևորը, բավական է, որ ընկերներդ նույնպես օգտվեն «ԵՍ» սակագնային պլանից, և բուհական տարածքներից* կարող ես խոսել նրանց հետ ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով: 

«ԵՍ» սակագնային պլանին անցում կատարելու համար պարզապես ուղարկեք *131*555# հրահանգը: Անցման գինը՝ 500 դրամ:

«ԵՍ» սակագնային պլանի բաժանորդները կարող են ակտիվացնել 30 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու և ներցանցային SMS հաղորդագրություններ ուղարկելու,  ինչպես նաև 1500 ՄԲ գերարագ ինտերնետից օգտվելու հնարավորություն ընձեռող «Super 0» կամ 1 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող «Super 0 օրական» ծառայությունները:

«ԵՍ» սակագնային պլանի բաժանորդները նաև կարող են ակտիվացնել 1 ամբողջ օր անսահմանափակ ներցանցային զանգեր և ինտերնետ, ներառյալ օրական 500 ՄԲ գերարագ փաթեթ առաջարկող «Super զույգ» ծառայությունը:

Այս ծառայությունների մասին առավել մանրամասն՝ «Զեղչեր և հատուկ առաջարկներ» էջում:


Այցելիր ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն, դարձիր «ԵՍ» սակագնային պլանի բաժանորդ և թող ոչինչ այլևս չսահմանափակի քո ազատությունը:


Սակագներ
Տեղական զանգեր
Բուհական տարածքներից* զանգահարելիս
(դրամ/րոպե)
Այլ տարածքներից զանգահարելիս
(դրամ/րոպե)
«ԵՍ» սակագնային պլանի ներսում
1
5
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
5
15
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
35
35
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր
35
35
Դեպի 374 97 բջջային ցանց
35
35
Դեպի 374 47 քաղաքային ցանց
35
35
SMS
դրամ/SMS
«ԵՍ» սակագնային պլանի ներսում
3
Այլ ուղղություններով
10
Ինտերնետ
դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը
20
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
 
* «ԵՍ» սակագնային պլանով նախատեսված բուհական տարածքների ցանկը կարելի է տեսնել այստեղ:
 
Միջազգային զանգերի սակագներ
 
Ծանոթություն

  • «SMS փաթեթ», «Իմ աշխարհը» և «Կեսգիշեր» ծառայությունները չեն տրամադրվում «ԵՍ» սակագնային պլանի բաժանորդներին:
  • «Super 0», «Super 0 օրական» և «Super զույգ» ծառայությունները հնարավոր չէ ակտիվացնել բջջային հեռախոսահամարի քարտի վավերականության ժամկետը լրանալուց հետո:
  • «Super 0», «Super 0 օրական» և «Super զույգ» ծառայությունները, գործողության ժամկետը սպառվելուց հետո չապաակտիվացնելու դեպքում, ավտոմատ երկարացվում են հաշվեկշռին բավարար գումարի լինելու դեպքում:
  • Խոսելաժամանակի և/կամ ինտերնետ-փաթեթի առկայության դեպքում «Super զույգ» ծառայությունն ակտիվացնելուց հետո նախ սպառվում է «Super զույգ» ծառայությամբ տրամադրվող խոսելաժամանակը և ինտերնետը, իսկ այնուհետև՝ առկա խոսելաժամանակը և ինտերնետ-փաթեթով տրամադրվող ծառայությունները, բացառությամբ «Super BIT1», «Super BIT30», ինչպես նաև «Super 0 օրական» փաթեթներով տրամադրվող ծառայությունների:
  • «Super 0 օրական» և «Super զույգ» ծառայությունների գործողության ժամկետը հաշվարկվում է ծառայության ակտիվացման պահից սկսած՝ 24 ժամվա ընթացքում:
  • Ռոումինգում գտնվելիս «Super 0», «Super 0 օրական» և «Super զույգ» ծառայություններն ակտիվացված լինելու դեպքում կատարված զանգերի համար վճարը հաշվարկվում է ռոումինգում գործող սակագներով:
  • «Super 0» ծառայությունն ակտիվացնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ քարտի վավերականության ժամկետը բավարար է ծառայության գործողության ամբողջ ժամկետի համար, քանի որ քարտի վավերականության ժամկետը սպառվելու դեպքում ծառայությունը կկասեցվի:

  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ: