Սակագնային պլան «18+»
«18+» սակագնային պլանը հնարավորություն է տալիս բաժանորդներին ստեղծելու խումբ և խմբի ներսում շփվելու ցածր սակագներով: Այն հատկապես հարմար է երիտասարդներին, ում համար կարևոր է ոչ միայն խոսել մտերիմների հետ, այլ նաև շփվել նրանց հետ SMS/MMS հաղորդագրությունների և ինտերնետի միջոցով:
«18+» սակագնային պլանի ցանկացած բաժանորդ կարող է ստեղծել խումբ` պարզապես խմբին միանալու հրավեր ուղարկելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի այլ կանխավճարային բաժանորդների: Բավական է, որ նրանցից մեկն ընդունի հրավերը, և խումբը կստեղծվի, իսկ Դուք կդառնաք խմբի ղեկավար: Խմբին միանալու հրավեր կարող են ընդունել միայն «18+» սակագնային պլանի բաժանորդները:
Ավելին, «MegaWAP» և «18000 զանգ» ծառայությունների միջոցով «18+» սակագնային պլանի բաժանորդները կարող են շփվել մտերիմների հետ առավել հարմար պայմաններով:
Այսպես, ակտիվացնելով «MegaWAP» ծառայությունը` կարելի է ամբողջ 24 ժամ անվճար շփվել odnoklassniki.ru, m.facebook.com և touch.facebook.com կայքերում: Իսկ «18000 զանգ» ծառայությունը թույլ է տալիս 24 ժամվա ընթացքում կատարել անսահմանափակ թվով անվճար զանգեր խմբի ներսում:
Սակագներ
| Տեղական զանգեր | դրամ/րոպե |
| Խմբի ներսում | |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | |
| Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | |
| Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | |
| Դեպի 374 97 բջջային ցանց | |
| Դեպի 374 47 քաղաքային ցանց | |
| SMS | դրամ/SMS |
| Խմբի ներսում | |
| Տեղական | |
| Միջազգային | |
| MMS | դրամ/MMS |
| Տեղական | 20 |
| Դեպի էլ. փոստի հասցե | 20 |
| Միջազգային | |
| ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC) | 20 |
| Ինտերնետ | դրամ/ՄԲ |
| Բոլոր կայքերը | 18 |
«18+» սակագնային պլանի հրահանգներ
| Գործողություն | Հրահանգ | Վճար (դրամ) |
| Անցում «18+» սակագնային պլանին | *131*808# | 300 |
| Խմբին միանալու հրավերի ուղարկում | *118* հրավիրվող բաժանորդի հեռախոսահամարը # | 200 (գանձվում է հրավերի ընդունման դեպքում) |
| Հրավերի ընդունում | *118* հրավիրողի հեռախոսահամարը *1# | 200 |
| Հրավերի մերժում | *118* հրավիրողի հեռախոսահամարը *0# | 0 |
| Խմբից հեռացում | *118*0# | 0 |
| Ղեկավարի իրավունքների փոխանցում խմբի մեկ այլ անդամի | *118* այլ անդամի հեռախոսահամարը *55# | 0 |
| Տեղեկություն խմբի անդամների մասին | *118*1# | 0 |
| «MegaWAP» ծառայության ակտիվացում | *118*18# | 28 |
| «18000 զանգ» ծառայության ակտիվացում | *118*88# | 48 |
| «MegaWAP» և «18000 զանգ» ծառայությունների կարգավիճակի ստուգում | *118*08# | 0 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Ծանոթություն - Խումբը կարող է բաղկացած լինել նվազագույնը 2, իսկ առավելագույնը` 5 անդամից:
- Յուրաքանչյուր բաժանորդ միաժամանակ կարող է անդամակցել միայն 1 խմբի:
- Եթե խմբի ղեկավարի քարտը վերջնականապես արգելափակվում է, ապա վերջինիս իրավունքներն ավտոմատ կերպով փոխանցվում են այն անդամին, ով առաջինն է միացել խմբին:
- Երբ խմբում մնում է 1 անդամ, այն դադարում է գոյություն ունենալ:
- «Opera Mini» վեբ բրաուզերի միջոցով ցանկացած կայք այցելելիս գործում է 18 դրամ/ՄԲ սակագինը` անկախ «MegaWAP» ծառայության ակտիվ լինելուց:
- «MegaWAP» ծառայությունից օգտվելիս հազվադեպ դեպքերում հնարավոր է ինտերնետի վճարի գանձում odnoklassniki.ru, m.facebook.com և touch.facebook.com կայքերում տեղադրված գովազդային բովանդակության համար:
- odnoklassniki.ru կայքում առաջարկվող խաղերը խաղալիս ինտերնետի վճարը գանձվում է ըստ սակագնային պլանի` անկախ «MegaWAP» ծառայության ակտիվ լինելուց:
- «Իմ աշխարհը», «Գիշերային ինտերնետ» և «Ինտերնետ-փաթեթ» ծառայությունները չեն տրամադրվում «18+» սակագնային պլանի բաժանորդներին:
- «MegaWAP» ծառայությունից օգտվելիս տվյալների փոխանցման առավելագույն արագությունը կազմում է 28 Կբիթ/վրկ:
«18+»` եղիր ազատ