Սակագնային պլան «Խոսում է քաղաքը»

«Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանն անհատներին ու փոքր ձեռնարկություններին առաջարկում է հաղորդակցման ծախսերը վերահսկելու մատչելի տարբերակ:
 

Ֆիքսված ամսավճարի դիմաց Դուք ստանում եք ներառված ծառայությունների  մի ամբողջ փաթեթ, որը կարող եք ընտրել ինքներդ` ելնելով հաղորդակցման Ձեր պահանջներից.

Ներառված ծառայություններ

I տարբերակ

II տարբերակ

Ամսավճար
 5500 դրամ
3500 դրամ

Ներցանցային խոսելաժամանակ (րոպե)

3000

1500

Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր (րոպե)

150

0

SMS-ներ դեպի ՀՀ բջջային ցանցեր (SMS)

150

150

Ինտերնետ (ՄԲ)

1500

1500


Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:

Տեղական զանգեր
դրամ/րոպե
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
15
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
35
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր
25
Դեպի 374 97 բջջային ցանց
15 (մինչև 23.06.15)
Դեպի 374 47 քաղաքային ցանց
15 (մինչև 23.06.15)
SMS
դրամ/SMS
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
5
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
10
Այլ ուղղություններով
20
MMS
դրամ/MMS
Տեղական
20
Դեպի էլ. փոստի հասցե
20
Միջազգային
ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC)
20
Ինտերնետ
դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը
30
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի մանրամասները` ուղարկելով համապատասխան հրահանգը:

Գործողություն
Հրահանգ
Օգտագործած ծառայությունների արժեքի ստուգում
*315#
Օգտագործած ինտերնետի արժեքի ստուգում
*310#
Ներառված խոսելաժամանակի և SMS-ների մնացորդի ստուգում
*311*1#
Ներառված ինտերնետի մնացորդի ստուգում
*311*2#
Մուտք հրահանգների մենյու
*311#

Քարտի տրամադրման պայմաններ

Միացման վճար
- 500 դրամ
Երաշխիքային կանխավճար (հաշվանցվում է 4-րդ ամսին) - 0-20000 դրամ` կախված ընթացիկ հաշվի սահմանաչափից

 
    Հատուկ փաթեթ

«Խոսում է քաղաքը» սակագնային պլանի ցանկացած բաժանորդ կարող է իր մտերիմների համար բաժանորդագրվել «Հատուկ» փաթեթի, որն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու կամ այլ ծառայություններից օգտվելու դեպքում վճարը գանձվում է ըստ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի համար սահմանված սակագների: «Հատուկ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *312# հրահանգը:

«Խոսում է քաղաքը» սակագնային պլանի յուրաքանչյուր բաժանորդի տրամադրվում է երկու «Հատուկ» փաթեթ:

* Ցանկության դեպքում «Հատուկ» փաթեթ օգտագործելիս կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:


Այլ պայմաններ

  • Համարի փոփոխություն - 1000 դրամ
  • Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 500 դրամ/ամիս
  • Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 800 դրամ/ամիս
Ծանոթություն
  • Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս կամ SMS ուղարկելիս:
  • Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
  • «SMS փաթեթ», «Ինտերնետ-փաթեթ», «Իմ աշխարհը» և «Գիշերային ինտերնետ» ծառայությունները չեն տրամադրվում «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի բաժանորդներին:
  • «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի բաժանորդի հիմնական համարի արգելափակման, ինչպես նաև սակագնային պլանի կամ սեփականատիրոջ փոփոխության դեպքում «Հատուկ» փաթեթի բաժանորդագրությունն ավտոմատ դադարեցվում է:
  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ: