Փաթեթ «Կլասիկ ֆլեքսի»
1-15 հեռախոսագիծ
Ցանկանու՞մ եք մտերիմների հետ շփվել Ձեր նախընտրած սակագներով: Ուրեմն ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Կլասիկ ֆլեքսի» հետվճարային փաթեթը հենց Ձեզ համար է: Այն անհատ բաժանորդներին թույլ է տալիս ստեղծել խումբ և խմբի ներսում խոսել նախընտրած սակագներով: Ավելին, Դուք ինքներդ եք ընտրում նաև ներցանցային զանգերի սակագինն ու փաթեթում ներառված ներցանցային խոսելաժամանակի չափը:
Ի դեպ, փաթեթի բոլոր բաժանորդները խոսում են միևնույն սակագներով, սակայն յուրաքանչյուրն իր համար է ընտրում ներառված ներցանցային խոսելաժամանակի չափը: Կախված այս չափից` միևնույն փաթեթի ներսում տարբեր բաժանորդներ կարող են ունենալ տարբեր ամսավճարներ:
Ներցանցային զանգերի սակագներն ու ներառված ներցանցային խոսելաժամանակի չափը կարող եք ընտրել
այստեղ: Այնուհետև կարող եք դիմել մեզ անմիջապես վեբ կայքից, և մեր ներկայացուցիչը կկապվի Ձեզ հետ: «Կլասիկ ֆլեքսի» փաթեթին կարելի է նաև բաժանորդագրվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում:
Քարտի տրամադրման պայմաններ
Միացման վճար - 500 դրամ
Երաշխիքային կանխավճար (հաշվանցվում է 4-րդ ամսին) - 0-10000 դրամ` կախված նախկինում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների օգտագործման պատմությունից
«Կլասիկ ֆլեքսի» փաթեթի բաժանորդները կարող են ստուգել օգտագործած ներառված ներցանցային խոսելաժամանակը` հավաքելով *316# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Անկախ ստեղծած սակագնային պլանից, այլ ուղղություններով կատարվող զանգերի, ինչպես նաև ցանկացած ուղղությամբ ուղարկվող SMS և MMS հաղորդագրությունների սակագներն անփոփոխ են:
| Տեղական զանգեր | դրամ/րոպե |
| Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 40 |
| Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 30 |
| Դեպի 374 97 բջջային ցանց | 39 |
| Դեպի 374 47 քաղաքային ցանց | 39 |
| SMS | դրամ/SMS |
| Խմբի ներսում | 5 |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 10 |
| Այլ ուղղություններ | 20 |
| MMS | դրամ/MMS |
| Տեղական | 20 |
| Դեպի էլ . փոստի հասցե | 20 |
| Միջազգային | |
| ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC) | 20 |
| Ինտերնետ* | դրամ/ՄԲ |
| Բոլոր կայքերը | 40 |
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
Միջազգային զանգերի սակագներ
Այլ պայմաններ
- Սեփականատիրոջ փոփոխություն - 500 դրամ
- Համարի փոփոխություն - 1000 դրամ
- Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 500 դրամ/ամիս
- Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 800 դրամ/ամիս
Ծանոթություն
- Ներառված ներցանցային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս:
- Ներառված ներցանցային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
- «Գիշերային ինտերնետ» ծառայությունը չի տրամադրվում «Կլասիկ ֆլեքսի» սակագնային պլանի բաժանորդներին:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ: