Սակագնային պլան «Բարբառ»
«Բարբառ» սակագնային պլանը ստեղծված է հատուկ մարզերի բնակիչների համար: Ընտրելով «Բարբառ» սակագնային պլանը` կարելի է Հայաստանի ցանկացած մարզից խոսել «Բարբառից» օգտվող այլ բաժանորդների հետ հատուկ ցածր սակագնով:
«Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են նաև օգտվել «Ջան-ջան» ծառայությունից, և կատարել զանգեր առավել հարմար պայմաններով: «Ջան-ջան» ծառայությունը թույլ է տալիս յոթ օր շարունակ ՀՀ մարզերից կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում: Եթե նշված ժամկետի ավարտին Ձեր հաշվին լինի առնվազն 700 դրամ, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի: Ի դեպ, «Ջան-ջան» ծառայությունն ակտիվացրած բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին Երևանից նույնպես կարող են կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում:
«Բարբառ» սակագնային պլանի հրահանգներ
| Գործողություն | Հրահանգ | Վճար (դրամ) |
| Անցում «Բարբառ» սակագնային պլանին | *131*707# | 500 |
| «Ջան-ջան» ծառայության ակտիվացում | *707# | 700 |
| «Ջան-ջան» ծառայության գործողության ժամկետի ստուգում | *707*7# | 0 |
| «Ջան-ջան» ծառայության ավտոմատ երկարացման կասեցում | *707*0# | 0 |
Սակագներ
| Տեղական զանգեր | ՀՀ մարզերից (դրամ/րոպե) | Երևանից` շաբաթ և կիրակի օրերին
(դրամ/րոպե) | Երևանից` երկուշաբթիից ուրբաթ
օրերին (դրամ/րոպե) |
| «Բարբառ» սակագնային պլանի ներսում | 7 | 7 | 77 |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 37 | 37 | 77 |
| Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 50 | 50 | 50 |
| Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 50 | 50 | 50 |
| Դեպի 374 97 բջջային ցանց | 17 | 17 | 17 |
| Դեպի 374 47 քաղաքային ցանց | 17 | 17 | 17 |
| SMS | դրամ/SMS |
| Տեղական | 20 |
| Միջազգային | 20 |
| MMS | դրամ/MMS |
| Տեղական | 25 |
| Դեպի էլ. փոստի հասցե | 25 |
| Միջազգային | |
| ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC) | 25 |
| Ինտերնետ* | դրամ/ՄԲ |
| Բոլոր կայքերը | 7 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել
ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
Ծանոթություն
- Սույն պայմաններն ուժի մեջ են մինչև 2013թ. մայիսի 31-ը:
- Երևան քաղաքի` սույն կանխավճարային սակագնային պլանով նախատեսված սահմանազատումը կատարվում է համաձայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռադիոծածկույթի քարտեզի: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռադիոծածկույթի քարտեզով նախատեսված` Երևան քաղաքի սահմանները կարող են չհամընկնել աշխարհագրական և վարչական սահմանների հետ:
- «Ջան-ջան» ծառայության գործողության ժամկետը հաշվարկվում է ըստ օրացուցային օրերի, այսինքն առաջին օրն ավարտվում է ակտիվացման օրը 23:59-ին:
- «Իմ աշխարհը» և «Գիշերային ինտերնետ» ծառայությունները չեն տրամադրվում «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդներին:
«Բարբառ»` բոլոր մարզերը մեկ փաթեթում