Սակագնային պլան «Համար 5»
«Համար 5» սակագնային պլանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում ավելի ցածր գնով ավելի շատ խոսելու և SMS ուղարկելու լավագույն հնարավորությունն է:
Յուրաքանչյուր օր, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում կատարած զանգերի ընդհանուր տևողությունը գերազանցում է 5 րոպեն, տվյալ օրվա համար հետագա ներցանցային զանգերի սակագինը կդառնա 5 դրամ/րոպե:
Միևնույն ժամանակ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում 5 SMS ուղարկելու դեպքում, յուրաքանչյուր հաջորդ ներցանցային SMS դառնում է 5 դրամ:
«Համար 5» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131*505# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 300 դրամ:
| | Օրվա առաջին 5 րոպեն (դրամ/րոպե) | 6-րդ րոպեից սկսած (դրամ/րոպե) |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 55 | 5 |
| Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 50 | 50 |
| Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 50 | 50 |
| Դեպի 374 97 բջջային ցանց | 42 | 42 |
| Դեպի 374 47 քաղաքային ցանց | 42 | 42 |
| SMS | Օրվա առաջին 5 SMS-ը (դրամ/SMS) | 6-րդ SMS-ից սկսած (դրամ/SMS) |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 20 | 5 |
| Տեղական | 20 | 20 |
| Միջազգային | 20 | 20 |
| MMS | դրամ/MMS |
| Տեղական | 25 |
| Դեպի էլ. փոստի հասցե | 25 |
| Միջազգային | |
| ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC) | 25 |
| Ինտերնետ* | դրամ/ՄԲ |
| Բոլոր կայքերը | 55 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել
ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
- Եթե օրվա ընթացքում կատարած ներցանցային զանգերի ընդհանուր տևողությունը գերազանցում է 5 րոպեն և մինչև օրվա ավարտը (00:00) կատարվում է նոր ներցանցային զանգ, որն ավարտվում է արդեն հաջորդ օրը, տվյալ զանգի ամբողջ տևողության համար կիրառվում է 5 դրամ/րոպե սակագինը: Սակայն նման զանգի րոպեները չեն հաշվարկվում հաջորդ օրվա ընթացքում կատարվող ներցանցային զանգերի առաջին 5 րոպեի տևողության մեջ:
- Դեպի անվճար համարներ (օրինակ` 111) կատարվող զանգերի րոպեները չեն հաշվարկվում տվյալ օրվա ընթացքում կատարվող ներցանցային զանգերի առաջին 5 րոպեի տևողության մեջ:
- «Իմ աշխարհը» և «SMS փաթեթ» ծառայությունները չեն տրամադրվում «Համար 5» սակագնային պլանի բաժանորդներին:
- 5 դրամ սակագինը չի գործում պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս և SMS ուղարկելիս:
- 5 դրամ/SMS սակագինը չի գործում «SMS պահմտոցի» ծառայության միջոցով անանուն հաղորդագրություններ ուղարկելիս և դրանց պատասխանելիս:
- Բոնուսային հաշվի առկայության դեպքում, «Համար 5» սակագնային պլանին անցնելիս, բոնուսային հաշիվը սառեցվում է:
«Համար 5»` ձգտիր 5-ի