Սակագնային պլան «Անձնական»

«Անձնական» հետվճարային սակագնային պլանը նախատեսված է բոլոր այն անհատների և փոքր ձեռնարկությունների համար, ովքեր նախընտրում են հաղորդակցման ծախսերը դարձնել լիովին վերահսկելի:

Ընդամենը 7500 դրամ ամսավճարի դիմաց այն տրամադրում է.
  • ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ
  • ամսական 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա
  • ամսական 200 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր  և 374 97 բջջային ցանց
  • ամսական 500 ՄԲ ինտերնետ

Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների: Ներառված խոսելաժամանակից օգտվելու համար Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա անհրաժեշտ է զանգահարել «Հեռազանգ» ծառայության միջոցով, այլապես զանգերը կլինեն վճարովի:


Քարտի տրամադրման պայմաններ

Միացման վճար
 - 1000 դրամ
Երաշխիքային կանխավճար (հաշվանցվում  է 4-րդ ամսին) - 0-20000 դրամ` կախված ընթացիկ հաշվի սահմանաչափից:

Տեղական զանգեր
դրամ/րոպե
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
15
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
35
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր
25
Դեպի 374 97 բջջային ցանց
35
Դեպի 374 47 քաղաքային ցանց
35
SMS
դրամ/SMS
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
5
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
10
Այլ ուղղություններով
20
MMS
դրամ/MMS
Տեղական
20
Դեպի էլ. փոստի հասցե
20
Միջազգային
ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC)
20
Ինտերնետ
դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը
30

Բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի մանրամասները` ուղարկելով համապատասխան հրահանգը:
 
Գործողություն
Հրահանգ
Օգտագործած ծառայությունների արժեքի ստուգում
*315#
Ներառված խոսելաժամանակի և SMS-ների մնացորդի ստուգում
*311*1#
Ներառված ինտերնետի մնացորդի ստուգում
*311*2#
Մուտք հրահանգների մենյու
*311#


    Հատուկ փաթեթ

«Անձնական» սակագնային պլանի ցանկացած բաժանորդ կարող է իր մտերիմներից մեկի համար բաժանորդագրվել «Հատուկ» փաթեթի, որն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու կամ այլ ծառայություններից օգտվելու դեպքում վճարը գանձվում է ըստ «Անձնական» սակագնային պլանի համար սահմանված սակագների: «Հատուկ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *312# հրահանգը:

«Անձնական» սակագնային պլանի յուրաքանչյուր բաժանորդի տրամադրվում է միայն մեկ «Հատուկ» փաթեթ:

Ի դեպ, «Անձնական» սակագնային պլանին բաժանորդագրվելու կամ «Հատուկ» փաթեթ ձեռք բերելու դեպքում բաժանորդը կստանա անվճար «բրոնզե» համար:






Այլ պայմաններ
  • Համարի փոփոխություն - 1000 դրամ
  • Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 500 դրամ/ամիս
  • Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 800 դրամ/ամիս
Ծանոթություն
  • Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս կամ SMS ուղարկելիս:
  • Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
  • «SMS փաթեթ», «Ինտերնետ-փաթեթ», «Իմ աշխարհը» և «Գիշերային ինտերնետ» ծառայությունները չեն տրամադրվում «Անձնական» սակագնային պլանի բաժանորդներին:
  • «Անձնական» սակագնային պլանի բաժանորդի հիմնական համարի արգելափակման, ինչպես նաև սակագնային պլանի կամ սեփականատիրոջ փոփոխության դեպքում «Հատուկ» փաթեթի բաժանորդագրությունն ավտոմատ դադարեցվում է:
  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ: