Սակագնային պլան «1000 ու 1 SMS»
«1000 ու 1 SMS» սակագնային պլանն ստեղծված է հատուկ լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող բաժանորդների համար: Այն վերջիններիս ընձեռում է առավել լիարժեք շփման հնարավորություն` թույլ տալով SMS-ների միջոցով լրացնել ձայնային շփման բացը:
«1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդները կարող են ընդամենը 4 դրամ սակագնով ուղարկել ամսական մինչև 1001 ներցանցային SMS:
Ստուգելու համար, թե 4 դրամ սակագնով քանի SMS-ի հնարավորություն է մնացել տվյալ ամսվա ընթացքում, անհրաժեշտ է հավաքել *767# և սեղմել զանգահարելու կոճակը:
Ամսվա ընթացքում 1001-ից ավելի ներցանցային SMS ուղարկելու դեպքում, 1002-րդ հաղորդագրությունից սկսած, յուրաքանչյուր SMS-ի արժեքը կազմում է 14 դրամ:
| Տեղական զանգեր | դրամ/րոպե |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 40 |
| Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 35 |
| Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 35 |
| Դեպի 374 97 բջջային ցանց | 40 |
| Դեպի 374 47 քաղաքային ցանց | 40 |
| SMS | Ամսական մինչև 1001 SMS
(դրամ/SMS) | 1002-րդ SMS-ից սկսած
(դրամ/SMS) |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 4 | 14 |
| Տեղական | 14 | 14 |
| Միջազգային | 14 | 14 |
| MMS | դրամ/MMS |
| Տեղական | 20 |
| Դեպի էլ. փոստի հասցե | |
| Միջազգային | |
| ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC) | |
| Ինտերնետ* | դրամ/ՄԲ |
| Բոլոր կայքերը | 75 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել
ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
«1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի որևէ սպասարկման կենտրոն և ներկայացնել 2-րդ կարգի հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ:
Ծանոթություն
- Անցում «1000 ու 1 SMS» սակագնային պլանից այլ սակագնային պլանների և հակառակը հնարավոր է կատարել միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:
- Անցումը «1000 ու 1 SMS» սակագնային պլանին անվճար է:
- Յուրաքանչյուր բաժանորդ միաժամանակ կարող է ունենալ «1000 ու 1 SMS» սակագնային պլանով միայն 1 հեռախոսահամար:
- «SMS փաթեթ» ծառայությունը չի տրամադրվում «1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդներին:
- 4 դրամ/SMS սակագինը չի գործում պրեմիում/կարճ համարներով SMS ուղարկելիս:
- 4 դրամ/SMS սակագինը չի գործում «SMS պահմտոցի» ծառայության միջոցով անանուն հաղորդագրություններ ուղարկելիս և դրանց պատասխանելիս:
- Տվյալ ամսվա համար տրամադրված 4 դրամ սակագնով SMS-ներն ամբողջությամբ չօգտագործելու դեպքում, դրանք չեն փոխանցվում հաջորդ ամիս:
- Վավերականության ժամկետի ավարտից հետո 4 դրամ/SMS սակագինը սառեցվում է, իսկ վերալիցքավորումից հետո վերականգնվում է միայն հաջորդ ամսում: