Սակագնային պլան «18+»

«18+» սակագնային պլանը հնարավորություն է տալիս բաժանորդներին ստեղծելու խումբ և խմբի ներսում շփվելու ցածր սակագներով: Այն հատկապես հարմար է երիտասարդներին, ում համար կարևոր է ոչ միայն խոսել մտերիմների հետ, այլ նաև շփվել նրանց հետ SMS/MMS հաղորդագրությունների և ինտերնետի միջոցով:
 
«18+» սակագնային պլանի ցանկացած բաժանորդ կարող է ստեղծել խումբ` պարզապես խմբին միանալու հրավեր ուղարկելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի այլ կանխավճարային բաժանորդների: Բավական է, որ նրանցից մեկն ընդունի հրավերը, և խումբը կստեղծվի, իսկ Դուք կդառնաք խմբի ղեկավար: Խմբին միանալու հրավեր կարող են ընդունել միայն «18+» սակագնային պլանի բաժանորդները:
 
Ավելին, «MegaWAP» և «18000 զանգ» ծառայությունների միջոցով «18+» սակագնային պլանի բաժանորդները կարող են շփվել մտերիմների հետ առավել հարմար պայմաններով:
 
Այսպես, ակտիվացնելով «MegaWAP» ծառայությունը` կարելի է ամբողջ 24 ժամ անվճար շփվել odnoklassniki.ru, m.facebook.com և touch.facebook.com կայքերում: Իսկ «18000 զանգ» ծառայությունը թույլ է տալիս 24 ժամվա ընթացքում կատարել անսահմանափակ թվով անվճար զանգեր խմբի ներսում:
 
 
Սակագներ
 
Տեղական զանգեր
դրամ/րոպե
Խմբի ներսում
8
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
48
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
50
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր
50
Դեպի 374 97 բջջային ցանց
42
Դեպի 374 47 քաղաքային ցանց
42
SMS
դրամ/SMS
Խմբի ներսում
8
Տեղական
20
Միջազգային
20
Ինտերնետ
դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը
18
 
«18+» սակագնային պլանի հրահանգներ
 
Գործողություն
Հրահանգ
Վճար 
(դրամ)
Անցում «18+» սակագնային պլանին
*131*808#
300
Խմբին միանալու հրավերի ուղարկում
*118* հրավիրվող բաժանորդի հեռախոսահամարը #
200
(գանձվում է հրավերի ընդունման դեպքում)
Հրավերի ընդունում
*118* հրավիրողի հեռախոսահամարը *1#
200
Հրավերի մերժում
*118* հրավիրողի հեռախոսահամարը *0#
0
Խմբից հեռացում
*118*0#
0
Ղեկավարի իրավունքների փոխանցում խմբի մեկ այլ անդամի
*118* այլ անդամի հեռախոսահամարը *55#
0
Տեղեկություն խմբի անդամների մասին
*118*1#
0
«MegaWAP» ծառայության ակտիվացում
*118*18#
28
«18000 զանգ» ծառայության ակտիվացում
*118*88#
48
«MegaWAP» և «18000 զանգ» ծառայությունների կարգավիճակի ստուգում
*118*08#
0
 
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
 
Ծանոթություն
  • Խումբը կարող է բաղկացած լինել նվազագույնը 2, իսկ առավելագույնը` 5 անդամից:
  • Յուրաքանչյուր բաժանորդ միաժամանակ կարող է անդամակցել միայն 1 խմբի:
  • Եթե խմբի ղեկավարի քարտը վերջնականապես արգելափակվում է, ապա վերջինիս իրավունքներն ավտոմատ կերպով փոխանցվում են այն անդամին, ով առաջինն է միացել խմբին:
  • Երբ խմբում մնում է 1 անդամ, այն դադարում է գոյություն ունենալ:
  • «Opera Mini» վեբ բրաուզերի միջոցով ցանկացած կայք այցելելիս գործում է 18 դրամ/ՄԲ սակագինը` անկախ «MegaWAP» ծառայության ակտիվ լինելուց:
  • «MegaWAP» ծառայությունից օգտվելիս հազվադեպ դեպքերում հնարավոր է ինտերնետի վճարի գանձում odnoklassniki.ru, m.facebook.com և touch.facebook.com կայքերում տեղադրված գովազդային բովանդակության համար:
  • odnoklassniki.ru կայքում առաջարկվող խաղերը խաղալիս ինտերնետի վճարը գանձվում է ըստ սակագնային պլանի` անկախ «MegaWAP» ծառայության ակտիվ լինելուց:
  • «Իմ աշխարհը», «Գիշերային ինտերնետ» և «Ինտերնետ-փաթեթ» ծառայությունները չեն տրամադրվում «18+» սակագնային պլանի բաժանորդներին:
  • «MegaWAP» ծառայությունից օգտվելիս տվյալների փոխանցման առավելագույն արագությունը կազմում է 28 Կբիթ/վրկ:
«18+»` եղիր ազատ