Սակագնային պլան «Ալո մենք»

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների հետ առավել մատչելի պայմաններով շփվելու համար կարելի է ակտիվացնել ցանցի ներսում անսահմանափակ զանգեր կատարելու համար նախատեսված «Super 0 օրական» կամ ցանցի ներսում անսահմանափակ զանգեր կատարելու և SMS ուղարկելու հնարավորություն ընձեռող «Super 0» ծառայությունները: Իսկ «Super զույգ» ծառայությունն առաջարկում է անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն և ինտերնետ, ներառյալ օրական 500 ՄԲ գերարագ փաթեթ:

Այս ծառայությունների մասին առավել մանրամասն՝ «Զեղչեր և հատուկ առաջարկներ» էջում:

Նաև կարելի է ընտրել մեկ «Հատուկ համար» ՀՀ բջջային, 37497 բջջային կամ Երևանի քաղաքային ցանցերի հեռախոսահամարներից և խոսել տվյալ համարի բաժանորդի հետ հատուկ` առավել հարմար պայմաններով: Սակագնային պլանին անցնելու համար ուղարկեք *131*404# հրահանգը կամ զանգահարեք 111 և հետևեք ձայնային հրահանգներին: Անցման վճարն է 200 դրամ:

Որպես «Հատուկ համար» ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամար ընտրելու դեպքում, տվյալ բաժանորդի հետ կարող եք խոսել անսահմանափակ՝ օրական վճարելով ընդամենը 20 դրամ: Ի դեպ, 20 դրամը կգանձվի միայն այն օրերին, երբ Դուք առնվազն մեկ անգամ զանգահարեք «Հատուկ համարի» բաժանորդին:

Դեպի «Հատուկ համար» զանգահարելու պայմաններ

«Հատուկ համար»

Զանգի արժեք

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ

20 դրամ ամբողջ օրվա համար

ՀՀ այլ և 374 97 բջջային ցանցերի հեռախոսահամարներ

36 դրամ/րոպե

Երևանի քաղաքային ցանցերի հեռախոսահամարներ

36 դրամ/րոպե


«Ալո մենք» սակագնային պլանին անցնելիս Ձեզ տրվում է «Հատուկ համարի» ընտրության մեկ հնարավորություն: Այնուհետև «Հատուկ համարի» յուրաքանչյուր փոփոխություն կարժենա 100 դրամ:

«Հատուկ համարն» ընտրելու համար պարզապես հավաքեք Ձեր բջջային հեռախոսից *240*հեռախոսահամարը# և սեղմեք զանգահարելու կոճակը:

«Հատուկ համարը» փոփոխելու համար հավաքեք *240*հին հեռախոսահամարը*նոր հեռախոսահամարը# և սեղմեք զանգահարելու կոճակը:

Ընտրած «Հատուկ համարը» տեսնելու համար հավաքեք *240*3# և սեղմեք զանգահարելու կոճակը:

«Հատուկ համար»  ծառայությունը կարող եք կարգավորել՝ պարզապես զանգահարելով 111 և հետևելով ձայնային հրահանգներին:

Ծառայությունների սակագներ
Տեղական զանգեր
դրամ/րոպե
«Ալո մենք» սակագնային պլանի ներսում 15
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 25
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 50
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր 50
Դեպի 374 97 բջջային ցանց 42
Դեպի 374 47 քաղաքային ցանց 42
SMS դրամ/SMS
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 10
Այլ ուղղություններով 20
Ինտերնետ
դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը
20

 

Միջազգային զանգերի սակագներ


Ծանոթություն
  • «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդներին «Գիշերային ինտերնետ» ծառայությունը չի տրամադրվում:
  • «Super 0», «Super 0 օրական» և «Super զույգ» ծառայությունները հնարավոր չէ ակտիվացնել բջջային հեռախոսահամարի քարտի վավերականության ժամկետը լրանալուց հետո:
  • 30 օրվա ընթացքում «Super 0» ծառայությունը կարելի է ակտիվացնել միայն մեկ անգամ:
  • «Super 0», «Super 0 օրական» և «Super զույգ» ծառայությունները, գործողության ժամկետը սպառվելուց հետո չապաակտիվացնելու դեպքում, ավտոմատ երկարացվում են՝ հաշվեկշռին բավարար գումարի լինելու դեպքում:
  • Խոսելաժամանակի և/կամ ինտերնետ-փաթեթի առկայության դեպքում «Super զույգ» ծառայությունն ակտիվացնելուց հետո նախ սպառվում է «Super զույգ» ծառայությամբ տրամադրվող խոսելաժամանակը և ինտերնետը, իսկ այնուհետև՝ առկա խոսելաժամանակը և ինտերնետ-փաթեթով տրամադրվող ծառայությունները, բացառությամբ «Super BIT1» ինչպես նաև «Super 0» և «Super 0 օրական» փաթեթներով տրամադրվող ծառայությունների:
  • «Super 0 օրական» և «Super զույգ» ծառայությունների գործողության ժամկետը հաշվարկվում է ծառայության ակտիվացման պահից սկսած՝ 24 ժամվա ընթացքում:
  • Ռոումինգում գտնվելիս «Super 0», «Super 0 օրական» կամ «Super զույգ» ծառայությունն ակտիվացված լինելու դեպքում կատարված զանգերի համար վճարը հաշվարկվում է ռոումինգում գործող սակագներով:
  • «Super 0» ծառայությունն ակտիվացնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ քարտի վավերականության ժամկետը բավարար է ծառայության գործողության ամբողջ ժամկետի համար, քանի որ քարտի վավերականության ժամկետը սպառվելու դեպքում ծառայությունը կկասեցվի:

  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ: