Սակագնային պլան «Սիրում եմ…»

«Սիրում եմ…» սակագնային պլանը ստեղծված է հատուկ սիրահար զույգերի համար: Փաթեթը ներառում է երկու կանխավճարային հեռախոսահամար, որոնք միմյանց համար հանդիսանում են «Սիրելի համարներ»:
 
«Սիրում եմ…» կանխավճարային սակագնային պլանից օգտվելիս Ձեր և Ձեր սիրելիի միջև զանգերը բոլորովին անվճար են, իսկ SMS-ների սակագինը կազմում է ընդամենը 4 դրամ:
 
Երկու «Սիրելի համարներն» ունեն ընդհանուր հաշիվ, որը կարող է վերալիցքավորել բաժանորդներից յուրաքանչյուրը: «Սիրելի համարները» վերալիցքավորելիս, վերալիցքավորման գումարը եռապատկվում է: Այսինքն բացի հիմնական հաշվից Դուք ունենում եք նաև հավելյալ հաշիվ, և վերալիցքավորման արդյունքում Ձեր հիմնական հաշիվը վերալիցքավորվում է սովորականի պես, իսկ հավելյալ հաշիվը վերալիցքավորվում է գումարի կրկնապատիկով: Օրինակ` 1000 դրամի վերալիցքավորում կատարելիս հիմնական հաշվի գումարը կավելանա 1000 դրամով, իսկ հավելյալ հաշվինը` 2000 դրամով: Հավելյալ հաշվի գումարը հնարավոր է օգտագործել միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում զանգեր կատարելիս և SMS հաղորդագրություններ ուղարկելիս, ինտերնետից օգտվելիս, ինչպես նաև ցանկացած ուղղությամբ MMS ուղարկելիս:
 
Փաթեթի արժեքն է 2500 դրամ: Այն ներառում է 400 դրամի ընդհանուր խոսելաժամանակ:
 
Տեղական զանգեր
դրամ/րոպե
Դեպի «Սիրելի համար»
0
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
44
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
35
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր
35
Դեպի 374 97 բջջային ցանց
42
Դեպի 374 47 քաղաքային ցանց
42
SMS
դրամ/SMS
Դեպի «Սիրելի համար»
4
Տեղական
20
Միջազգային
20
Ինտերնետ*
դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը
74
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
 
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
 
 
Ծանոթություն
  • «SMS փաթեթ», «SMS էքստրա» և «Կեսգիշեր» ծառայությունները չեն տրամադրվում «Սիրում եմ…» սակագնային պլանի բաժանորդներին:
  • «Սիրում եմ…» սակագնային պլանի բաժանորդները չեն կարող «Փողանցում» ծառայության միջոցով իրենց հաշվից գումար փոխանցել այլ կանխավճարային քարտի հաշվին:
  • «Փողանցում» ծառայության միջոցով այլ բաժանորդներից ստացված գումարը չի եռապատկվում:
  • Անցնել «Սիրում եմ…» սակագնային պլանից այլ սակագնային պլանների կամ հակառակը հնարավոր չէ:
  • Գտնվելով ռոումինգում «Սիրում եմ...» սակագնային պլանի բաժանորդները չեն կարող օգտվել ինտերնետից:
  • «Սիրելի համարների» ընդհանուր հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդը կազմում է 180000 դրամ:
  • «Սիրելի համարների» զույգը փոփոխման ենթակա չէ:
  • Հավելյալ հաշվի գումարը հնարավոր չէ օգտագործել ռոումինգում: