Սակագնային պլան «Համար 5»

«Համար 5» սակագնային պլանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում ավելի ցածր գնով ավելի շատ խոսելու և SMS ուղարկելու լավագույն հնարավորությունն է:

Յուրաքանչյուր օր, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում կատարած զանգերի ընդհանուր տևողությունը գերազանցում է 5 րոպեն, տվյալ օրվա համար հետագա ներցանցային զանգերի սակագինը կդառնա 5 դրամ/րոպե:

Միևնույն ժամանակ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում 5 SMS ուղարկելու դեպքում, յուրաքանչյուր հաջորդ ներցանցային SMS դառնում է 5 դրամ:

«Համար 5» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131*505# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 300 դրամ:
 
Տեղական զանգեր
Օրվա առաջին 5 րոպեն
(դրամ/րոպե)
6-րդ րոպեից սկսած
(դրամ/րոպե)
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 55 5
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 50 50
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր 50 50
Դեպի 374 97 բջջային ցանց 42 42
Դեպի 374 47 քաղաքային ցանց 42 42
SMS
Օրվա առաջին 5 SMS-ը
(դրամ/SMS)
6-րդ SMS-ից սկսած
(դրամ/SMS)
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 20 5
Տեղական 20 20
Միջազգային 20 20
Ինտերնետ*
դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը
55
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
 
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
 
  • Եթե օրվա ընթացքում կատարած ներցանցային զանգերի ընդհանուր տևողությունը գերազանցում է 5 րոպեն և մինչև օրվա ավարտը (00:00) կատարվում է նոր ներցանցային զանգ, որն ավարտվում է արդեն հաջորդ օրը, տվյալ զանգի ամբողջ տևողության համար կիրառվում է 5 դրամ/րոպե սակագինը: Սակայն նման զանգի րոպեները չեն հաշվարկվում հաջորդ օրվա ընթացքում կատարվող ներցանցային զանգերի առաջին 5 րոպեի տևողության մեջ:
  • Դեպի անվճար համարներ (օրինակ` 111) կատարվող զանգերի րոպեները չեն հաշվարկվում տվյալ օրվա ընթացքում կատարվող ներցանցային զանգերի առաջին 5 րոպեի տևողության մեջ:
  • «Իմ աշխարհը» և «SMS փաթեթ» ծառայությունները չեն տրամադրվում «Համար 5» սակագնային պլանի բաժանորդներին:
  • 5 դրամ սակագինը չի գործում պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս և SMS ուղարկելիս:
  • Բոնուսային հաշվի առկայության դեպքում, «Համար 5» սակագնային պլանին անցնելիս, բոնուսային հաշիվը սառեցվում է:
«Համար 5»` ձգտիր 5-ի