Փաթեթ «Մեր համարը»

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Մեր համարը» փաթեթի շնորհիվ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաև ստացիոնար հեռախոսից: Այն հարմար լուծում է ինչպես տան, այնպես էլ փոքր գրասենյակների հեռախոսակապն ապահովելու համար:

Փաթեթը ներառում է համանուն հետվճարային սակագնային պլանը և հատուկ Etros ստացիոնար հեռախոսը` նախատեսված ոչ միայն զանգերի, այլ նաև SMS հաղորդագրությունների համար: Պահպանեք հեռախոսահամարը, երբ տեղափոխվում եք նոր բնակարան կամ գրասենյակ, ուղարկեք և ստացեք SMS-ներ ստացիոնար հեռախոսով և մի հրաժարվեք նախկին քաղաքային համարից, քանի որ հեռախոսն ապահովում է քաղաքային և բջջային ցանցերի զուգահեռ օգտագործում: «Մեր համարը» փաթեթին կարելի է բաժանորդագրվել նվազագույնը 2 տարով:

Ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց Դուք ստանում եք.

  • ստացիոնար հեռախոս Etros
  • ամսական 300 րոպե ներցանցային խոսելաժամանակ
  • ամսական 30 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր
  • ամսական 30 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:


Փաթեթի տրամադրման պայմաններ

Միացման վճար
- 500 դրամ
Երաշխիքային կանխավճար (հաշվանցվում է 4-րդ ամսին) - 0-20000 դրամ` կախված ընթացիկ հաշվի սահմանաչափից

Բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի մանրամասները` ուղարկելով համապատասխան հրահանգը:

 
Տեղական զանգեր
դրամ/րոպե
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
15
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
30
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր
25
Դեպի 374 97 բջջային ցանց
39
Դեպի 374 47 քաղաքային ցանց
39
SMS
դրամ/SMS
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
5
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
10
Այլ ուղղություններով
20

Բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի մանրամասները` ուղարկելով համապատասխան հրահանգը:
 
Գործողություն
Հրահանգ
Օգտագործած ծառայությունների արժեքի ստուգում
*315#
Ներառված խոսելաժամանակի և SMS-ների մնացորդի ստուգում
*311*1#
Մուտք հրահանգների մենյու
*311#



Այլ պայմաններ

  • Համարի փոփոխություն - 1000 դրամ


 Ծանոթություն

  • Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս կամ SMS ուղարկելիս:
  • Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
  • «SMS փաթեթ», «Իմ աշխարհը» և ինտերնետին առնչվող բջջային ծառայությունները չեն տրամադրվում «Մեր համարը» փաթեթի բաժանորդներին:
  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ: