Կեսգիշեր
«Կեսգիշեր» ծառայությունը կանխավճարային բաժանորդներին հնարավորություն է տալիս գիշերային ժամերին խոսելու զգալիորեն ցածր սակագներով:
Պարզապես ակտիվացրեք ծառայությունն ու 00:00–07:00 ժամանակահատվածում ներցանցային զանգեր կատարելիս մեկ զանգի ընթացքում յուրաքանչյուր հաջորդ րոպեի սակագինը կկազմի նախորդի սակագնի կեսը:
| Զանգի րոպեներ | Սակագին (դրամ/րոպե) |
| 1 | 30 |
| 2 | 15 |
| 3 | 7.5 |
| 4 | 3.75 |
| 5 | 1.88 |
| 6 | 0.94 |
| 7 | 0.47 |
| 8 | 0.24 |
| 9 | 0.12 |
| 10 | 0.06 |
| 11 | 0.03 |
| 12 | 0.01 |
| 13 | 0.01 |
| 14- րդ րոպեից սկսած | 0 |
«Կեսգիշեր» ծառայությունն ակտիվացնելու համար հավաքեք *232*1# և սեղմեք զանգահարելու կոճակը: Ծառայությունն ապաակտիվացնելու համար հավաքեք *232*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:
Ակտիվացման վճարն է 100 դրամ: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Ծանոթություն
- «Կեսգիշեր» ծառայության սակագները չեն գործում պրեմիում հեռախոսահամարներին զանգահարելիս:
- Ծառայությունը չի տրամադրվում «Սիրում եմ…», «Միասին գիշերային»», «Բիզնես վերահսկում» և «ԵՍ» սակագնային պլանների բաժանորդներին:
- Ծառայությունը չի գործում ռոումինգում:
«Կեսգիշեր». յուրաքանչյուր հաջորդ րոպեն` կրկնակի էժան