Իմ աշխարհը
«Իմ աշխարհը» ծառայությունը հնարավորություն է տալիս ընտրելու առավելագույնը 5 հեռախոսահամար և խոսելու այդ հեռախոսահամարների բաժանորդների հետ ավելի ցածր սակագներով: Ընդ որում համարներից 4-ը կարող են լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ, իսկ 1-ը` ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այնպես էլ ԱՊՀ ցանկացած երկրի օպերատորի հեռախոսահամար:
Դեպի «Իմ աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներ կատարվող զանգերի սակագներ
| Ուղղություններ | Զանգի րոպեներ |
| | |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 10 դրամ/րոպե | 2 դրամ/րոպե |
| Դեպի Ռուսաստան | 50 դրամ/րոպե |
| Դեպի Վրաստան | 60 դրամ/րոպե |
| Դեպի ԱՊՀ այլ երկրներ | 42 դրամ/րոպե |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Իմ աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարների բաժանորդներին զանգահարելիս, Դուք վճարում եք զգալիորեն փոքր գումար անկախ զանգի տևողությունից: Իսկ սակագնային ճկուն համակարգի շնորհիվ, որքան ավելի երկար է զանգի տևողությունը, այնքան ավելի մատչելի է այն:
Մեկ զանգի ընթացքում առաջին 2 րոպեների համար սակագինը կազմում է 10 դրամ/րոպե, հաջորդ 10 րոպեների համար այն կազմում է 2 դրամ/րոպե, հաջորդ 2 րոպեների համար` 10 դրամ/րոպե, հաջորդ 10 րոպեների համար` կրկին 2 դրամ/րոպե և այսպես շարունակ` մինչև զանգի ավարտը:
Օրինակ. խոսելով 20 րոպե` առաջին 2 րոպեների համար Դուք կվճարեք 20 դրամ (2 x 10 դրամ/րոպե), 3-12-րդ րոպեների համար` 20 դրամ (10 x 2 դրամ/րոպե), 13-14-րդ րոպեների համար` 20 դրամ (2 x 10 դրամ/րոպե), իսկ 15-20-րդ րոպեների համար` 12 դրամ (6 x 2 դրամ/րոպե): Այսպիսով 20 րոպեանոց զանգի համար Դուք կվճարեք ընդամենը 72 դրամ:
Ինչպես օգտվել «Իմ աշխարհը» ծառայությունից
Ընտրեք Ձեր 5 մտերիմներին և ընդգրկեք նրանց հեռախոսահամարներն «Իմ աշխարհը» ցուցակում: Ցուցակում հեռախոսահամարների առաջին 5 ավելացումներն անվճար են: Ցուցակում հեռախոսահամարի յուրաքանչյուր փոփոխություն արժե 200 դրամ (ներառյալ ԱԱՀ): Ծառայությունը տրամադրվում է առանց ամսական վճարի:
Ցուցակում հեռախոսահամար ավելացնելու համար Ձեր բջջայինից հավաքեք *230*հեռախոսահամարը# և սեղմեք զանգահարելու կոճակը:
Ցուցակում հեռախոսահամար փոփոխելու համար Ձեր բջջայինից հավաքեք *230*հին հեռախոսահամարը*նոր հեռախոսահամարը# և սեղմեք զանգահարելու կոճակը:
Ցուցակում ԱՊՀ երկրի հեռախոսահամար ավելացնելու կամ փոփոխելու համար անհրաժեշտ է հրահանգում հեռախոսահամարը մուտքագրել միջազգային ձևաչափով:
Ցուցակը դիտելու համար Ձեր բջջայինից հավաքեք *230*3# և սեղմեք զանգահարելու կոճակը:
Դուք կարող եք նաև դիտել «Իմ աշխարհը» ցուցակը, ավելացնել և փոփոխել հեռախոսահամարները
«Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով:
Ծանոթություն
-
Ծառայությունը չի տրամադրվում «Բարբառ», «18+», «Համար 5», «Տուրիստ», «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև «Կլասիկ Ֆլեքսի», «Անձնական», «Խոսում է քաղաքը» և կորպորատիվ փաթեթների բաժանորդներին:
ՎիվաՍել-ՄՏՍ. վայելիր քո´ ստեղծած աշխարհը