Viva սակագնային պլաններ



 Հարմարավետ ու մատչելի «Viva» հետվճարային սակագնային պլաններից ընտրեք հաղորդակցման Ձեր պահանջներին ամենահամապատասխան տարբերակը:


Ֆիքսված գումարի դիմաց ստացեք խոսելաժամանակ՝ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա, SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն և, իհարկե, ինտերնետ:

Քարտի տրամադրման պայմաններ


Միացման վճար
 – 0 դրամ

Երաշխիքային կանխավճար (հաշվանցվում է 4-րդ ամսին) - 0-20000 դրամ` կախված ընթացիկ հաշվի սահմանաչափից:

Երաշխիքային կանխավճար (ոչ ռեզիդենտ բաժանորդների համար)Viva NR 7500 – 17000 դրամ, Viva NR 5500 – 13000 դրամ, Viva NR 3500 – 9000 դրամ: Սահմանաչափը կազմում է 1000 դրամ:

Մինչև 2017թ. փետրվարի 1-ը «Viva 5500» կամ «Viva 7500» տարբերակն ակտիվացնելով՝ համապատասխանաբար 5500 և 7500 րոպե խոսելաժամանակը կարելի է օգտագործել ցանցի ներսում և դեպի ՄՏՍ Ռուսաստան զանգահարելու համար: 

Դեպի ՄՏՍ Ռուսաստան զանգահարելիս համարահավաքման ձևաչափն է 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար], օրինակ՝ 77 00 7 9780 1234567:

Առաջարկը գործում է նաև «Viva 5500» կամ «Viva 7500»՝ արդեն ակտիվ փաթեթներ ունեցող բաժանորդների համար:


«Viva» հետվճարային սակագնային պլաններով առաջարկվող տարբերակներ

Տարբերակ

Viva 2500

Viva 3500

Viva 5500

Viva 7500

Ամսավճար

2500 դրամ

3500 դրամ

5500 դրամ

7500 դրամ

Ներցանցային խոսելաժամանակ

2500 րոպե

3500 րոպե

5500 րոպե

7500 րոպե

Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա (համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար])

50 րոպե

100 րոպե

200 րոպե

350 րոպե

SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր

250

250

250

350

Ինտերնետ

2000 ՄԲ

3000 ՄԲ

5000 ՄԲ

10 000 ՄԲ

Սպառելուց հետո օգտագործվող ծառայությունների սակագներ

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց

5 դրամ/րոպե

Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր

35 դրամ/րոպե

Դեպի 374 97 բջջային ցանց

Դեպի 374 47 քաղաքային ցանց

Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր
25 դրամ/րոպե

Դեպի ՄՏՍ-Ռուսաստան (համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար])

30 դրամ/րոպե

SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր

5 դրամ/SMS

SMS՝ այլ ուղղություններով

20 դրամ/SMS

Ինտերնետ

20 դրամ/MB

Բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի մանրամասները` ուղարկելով համապատասխան հրահանգը:


Հրահանգներ

Գործողություն

Հրահանգ

Օգտագործած ծառայությունների արժեքի ստուգում

*315#

Օգտագործած ինտերնետի արժեքի ստուգում

*310#

Մուտք հրահանգների մենյու

*311#

Ներառված խոսելաժամանակի և SMS-ների մնացորդի ստուգում

*311*1#

Ներառված ինտերնետի մնացորդի ստուգում

*311*2#

Ներառված խոսելաժամանակի, SMS հաղորդագրությունների և ինտերնետի հաշվեկշիռը, ինչպես նաև օգտագործած ծառայությունների արժեքը կարելի է ստուգել՝ պարզապես զանգահարելով 111 և հետևելով հրահանգներին:

«Արագ» ծառայություն

«Արագ» ծառայությունը «Viva 2500», «Viva 3500» և «Viva 5500» հետվճարային սակագնային պլանի բաժանորդներին հնարավորություն է տալիս նախաձեռնելու անցում «Viva» սակագնային պլանի ցանկացած այլ՝ ավելի մեծ ծավալի փաթեթներ առաջարկող տարբերակի՝ բջջային հեռախոսի միջոցով, առանց սպասարկման կենտրոն այցելելու:

Դրա համար պարզապես անհրաժեշտ է ներկայացնել սակագնային պլանի փոխելու հայտ՝ բջջային հեռախոսից հավաքելով *198# և, մուտք գործելով USSD մենյու, ընտրել անհրաժեշտ տարբերակը:

Ի դեպ, կարող եք անցումը նախաձեռնել նաև անմիջապես՝ ուղարկելով նախընտրելի տարբերակի հրահանգը.

 

Ընթացիկ տարբերակ

Նախընտրելի տարբերակ

Viva 3500

Viva 5500

Viva 7500

Viva 2500

*198*3500#

*198*5500#

*198*7500#

Viva 3500

-

*198*5500#

*198*7500#

Viva 5500

-

-

*198*7500#

Viva 7500

-

-

-


Հայտը ներկայացնելուց հետո Ձեր հեռախոսահամարը հայտնվում է համապատասխան ցանկում: Անցման գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում անցումը «Viva 3500», «Viva 5500» կամ «Viva 7500» սակագնային պլանին իրականացվում է ընթացիկ ամսվա վերջին օրը:

Ծառայությունն անվճար է:

Անցումը դադարեցնելու համար պարզապես մուտք գործեք *198# հրահանգների մենյու և ընտրեք դադարեցման հրահանգը կամ ուղարկեք *198*0#:

Ծանոթություններ

  • Սակագնային պլանի այլ տարբերակի անցնելուց հետո կրեդիտային սահմաչափը, պարտքի չափը և հաշվի բոլոր տվյալները պահպանվում են:
  • Անցումը կարելի է դադարեցնել մինչև ընթացիկ ամսվա վերջին օրը, ժամը 17:00-ն:
  • «Արագ» ծառայությունը հասանելի է միայն անհատ բաժանորդներին:


Միջազգային զանգերի սակագներ


Այլ պայմաններ

Համարի փոփոխություն - 1000 դրամ

Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 500 դրամ/ամիս

Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 800 դրամ/ամիս



Ծանոթություն

  • Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս կամ SMS ուղարկելիս:
  • Ներառված խոսելաժամանակը, SMS-ները և ինտերնետը հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
  • «SMS փաթեթ», «Ինտերնետ-փաթեթ» և «Իմ աշխարհը» ծառայությունները չեն տրամադրվում «Viva 7500» սակագնային պլանի բաժանորդներին:
  • ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի երաշխավորում ակցիայի շրջանակում դեպի ՄՏՍ Ռուսաստան զանգերի ծառայության մատուցումը՝ Ռուսաստանում զանգը ստացող հեռախոսահամարը՝ համարների տեղափոխելիության ծառայության շրջանակում Ռուսաստանի մեկ այլ բջջային ցանց տեղափոխված լինելու դեպքում:
  • 4G ցանցի հետ բջջային քարտի համատեղելիությունը ստուգելու համար անհրաժեշտ է ուղարկել *776# հրահանգը:
  • 4G ինտերնետ-փաթեթը սպառելուց հետո բաժանորդը շարունակում է օգտվել հիմնական փաթեթից:
  • 4G ինտերնետ-փաթեթը հնարավոր է ակտիվացնել միայն մեկ անգամ: Փաթեթն ակտիվ է ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում:
  • 4G ինտերնետ-փաթեթի օգտագործումը հնարավոր է միայն ակտիվացված «Viva» տարբերակի առկայության դեպքում:
  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ: