Իրավական տեղեկատվություն

Բարի գալուստ vivacell.am` «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության և իր դուստր ընկերությունների (այսուհետ` «Ղ-Տելեկոմ», «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ կամ «Մենք») պաշտոնական վեբ կայք: Թերթելով, ներբեռնելով կամ այլ կերպ օգտվելով տվյալ կայքի բովանդակությունից կամ ծառայություններից` Դուք ընդունում եք vivacell.am կայքից «Օգտվելու պայմանները» և «Գաղտնիության երաշխավորման» քաղաքականությունը (այսուհետ` «Պայմաններ»): Եթե Դուք vivacell.am կայքից մուտք եք գործում ցանկացած այլ կայք և/կամ հնարավորություն եք ստանում օգտվելու երրորդ անձի ծառայություններից, Դուք ընդունում եք նաև տվյալ վեբ կայքերի կամ երրորդ անձանց պայմանները: Դուք ընդունում եք սույն Պայմանները` նաև «Ղ-Տելեկոմի» կողմից կառավարվող և vivacell.am կայքին գերհղումով (hyperlinked) կամ այլ կերպ փոխկապակցված կայքեր (cabinet.vivacell.am, goodok.vivacell.am և այլն) այցելելիս: Սույն Պայմաններում նշված բոլոր կանոնները, որոնք վերաբերում են vivacell.am վեբ կայքին, հավասարապես կիրառելի են «Ղ-Տելեկոմի» կողմից կառավարվող և vivacell.am կայքին գերհղումով (hyperlinked) կամ այլ կերպ փոխկապակցված կայքերի համար: Կասկածից խուսափելու նպատակով` Դուք պարտավորություն կստանձնեք սույն Պայմանների կատարման համար այնքանով, որքանով վերջիններս կլինեն կիրառելի: