Գաղտնիության երաշխավորում
Անձնական տեղեկություններ
Անձնական տեղեկությունները կոնկրետ անձին առնչվող այնպիսի տվյալներ են, ինչպիսիք են անունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային կամ փոստային հասցեն, կրեդիտ կամ դեբետ քարտերի տվյալները և երբեմն տեղեկություն առցանց գործողությունների վերաբերյալ:
Գրանցվելով Մեր կայքում կամ տեղադրելով պատվեր` Դուք համաձայնում եք Ձեր մասին տեղեկությունների հավաքմանը, օգտագործմանը և փոխանցմանը` «Գաղտնիության երաշխավորման» սույն քաղաքականության համաձայն:
Տեղեկատվության հավաքումը և օգտագործումը
Երբ Դուք այցելում եք Մեր կայքը, գրանցվում եք այնտեղ կամ օգտվում ծառայություններից, Ձեզնից կարող է պահանջվել տրամադրել որոշակի տեղեկություններ Ձեր մասին: Մենք կարող ենք նաև հավաքել տեղեկություններ Ձեր կողմից Մեր կայքի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ` Ձեր կողմից Մեզ ուղարկված էլեկտրոնային նամակներից:
Հավաքված տեղեկությունները թույլ են տալիս «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին անհատականացնել և բարելավել բաժանորդներին մատուցվող ծառայությունները և նրանց աշխատանքը Մեր կայքում: Այս տեղեկությունների շնորհիվ Մենք կարող ենք օգտագործողին թույլ տալ մուտք գործել Մեր կայքի բոլոր բաժինները և օգտվել տրամադրվող ծառայություններից: Դրանք նաև Մեզ հնարավորություն են տալիս ներկայացնելու բաժանորդին հաշիվներ և անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու նրա հետ վերջինիս պատվերների և ընթացիկ հաշվի հետ կապված հարցերով:
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն հանդիսանում է սույն վեբ կայքի միջոցով հավաքված տեղեկատվության միակ սեփականատերը: Մենք չենք վաճառում, տարածում կամ օգտագործման իրավունքով տրամադրում այդ տեղեկատվությունն այլ անձանց սույն Պայմաններով չնախատեսված որևէ կերպ:
Մենք կարող ենք տրամադրել նման տեղեկություններ երրորդ անձանց միայն հետևյալ դեպքերում.
- Երբ ստացվում է տեղեկության տրամադրման մասին Ձեր գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությունը,
- Երբ տեղեկության բացահայտումը անհրաժեշտ է Ձեր կողմից հայցված ծառայությունների տրամադրման համար,
- Երբ տեղեկության տրամադրումը պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ,
- Երբ տեղեկության տրամադրումը պահանջվում է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի օրինական իրավունքների և շահերի պաշտպանության համար:
Ցանկացած այլ դեպքում Մենք երրորդ անձանց չենք տրամադրում մեր կայքն օգտագործողի անձնական որևէ տվյալ:
Անվտանգություն
Սույն վեբ կայքի այցելուների վերաբերյալ տեղեկությունները պաշտպանելու համար կիրառվում են բոլոր կանխարգելիչ միջոցները: Երբ այցելուն մուտքագրում է անձնական որևէ տվյալ Մեր վեբ կայքում, այն պաշտպանվում է ինչպես «օնլայն», այնպես էլ «օֆլայն» ռեժիմներում:
Մեր կայքի այցելուների վերաբերյալ տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես Մեր գրասենյակներում: Անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությունը հասանելի է միայն այն աշխատակիցներին, ում դա անհրաժեշտ է կոնկրետ աշխատանք կատարելու համար: Աշխատատեղը լքելիս Մեր աշխատակիցները պարտադիր արգելափակում են իրենց համակարգիչները: Վերադառնալիս նրանք պետք է մուտքագրեն հատուկ գաղտնաբառ Ձեր տվյալներից կրկին օգտվելու հնարավորություն ստանալու համար: Ավելին, բոլոր աշխատակիցները պարբերաբար տեղեկացվում են մասնավոր տեղեկատվության գաղտնիության պահպանման պրակտիկային վերաբերող նորությունների մասին:
Շատ կարևոր է պաշտպանել Ձեր ծածկագիրը և համակարգիչը, հեռախոսը կամ համապատասխան այլ սարքավորումները չարտոնված մուտքից: Անպայման դուրս եկեք ցանցից համատեղ օգտագործվող համակարգչից օգտվելուց հետո:
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում օգտագործողի համակարգչում վիրուսի կամ այլ սպառնալիքի արդյունքում վերջինիս անձնական տվյալների և պրոֆիլի չարտոնված մուտքերի համար: