BlackBerry® Social
«BlackBerry® Social»-ը կանխավճարային բաժանորդների համար ստեղծված` սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների փաթեթ է` նախատեսված հատկապես երիտասարդների համար: Ակտիվացնելով փաթեթը` Դուք ստանում եք.
- BlackBerry® Էլեկտրոնային հասցե (XXXXXXXX@vivacell.blackberry.com). այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները Դուք կստանաք Ձեր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարող եք վարել ամբողջ նամակագրությունը
- Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry® Messenger-ի, ինչպես նաև Windows Live Messenger-ի և ICQ-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի շնորհիվ
- Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով
- Ներառված ինտերնետ
«BlackBerry Social» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին Ձեր հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:
| Փաթեթ | Գործողության ժամկետ (օր) | Ներառված ինտերնետ (ՄԲ) | Արժեք (դրամ) |
| «BlackBerry Social 1» | 1 | 5 | 100 |
| «BlackBerry Social 7» | 7 | 50 | 600 |
| «BlackBerry Social 30» | 30 | 500 | 2400 |
Փաթեթի գործողության ընթացքում, տրամադրված ՄԲ-երը սպառելուց հետո, ինտերնետի վճարը գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանի:
«BlackBerry Social» փաթեթ ակտիվացնելու, ապաակտիվացնելու կամ փաթեթի մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հրահանգը:
| Գործողություն | Հրահանգ |
| «BlackBerry Social 1» փաթեթի ակտիվացում | *404*1# |
| «BlackBerry Social 7» փաթեթի ակտիվացում | *404*7# |
| «BlackBerry Social 30» փաթեթի ակտիվացում | *404*30# |
| «BlackBerry Social» փաթեթի գործողության ժամկետի ավտոմատ երկարացման կասեցում | *404*000# |
| Ծառայության կարգավիճակի ստուգում | *404# |
XXXXXXXX@vivacell.blackberry.com էլեկտրոնային փոստի հասցեն կարելի է ստեղծել և կցել պրոֆիլին www.vivacell.blackberry.com վեբ էջից: Առաջին անգամ կայք մուտք գործելիս` անհրաժեշտ է ակտիվացնել պրոֆիլը:
Ծանոթություն
- «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդները չեն կարող օգտվել «BlackBerry Social» ծառայությունից:
- «Ինտերնետ-փաթեթ» ծառայությունից օգտվելիս հնարավոր չէ ակտիվացնել «BlackBerry Social» փաթեթ և հակառակը` «BlackBerry Social»-ից օգտվելու դեպքում հնարավոր չէ ակտիվացնել ինտերնետ-փաթեթ:
- Ռոումինգում գտնվելիս տվյալների փոխանակման ծառայությունների վճարը գանձվում է ռոումինգում տվյալ երկրի համար նախատեսված սակագնով:
- Բոլոր գները ներառում են ԱԱՀ: