Վերանորոգում և սպասարկում
Բջջայինի հետ կապված խնդիրներ ունեք, իսկ երաշխիքային ժամկետն ավարտվե՞լ է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում Դուք կարող եք ոչ միայն վերանորոգել այն, այլ նաև ձեռք բերել հետերաշխիքային կտրոն և մեկ կամ երկու տարով մոռանալ բջջայինի վերանորոգման ծախսերի մասին: Ավելին, մեզ մոտ կարող եք նաև վերանորոգել Ձեր «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմը կամ ստանալ Samsung բջջային հեռախոսների երաշխիքային սպասարկում:
Ի դեպ, բջջային հեռախոսի վերանորոգման ընթացքում Դուք կմնաք կապի մեջ, քանի որ այս ժամանակահատվածի համար Ձեզ կտրամադրվի այլ հեռախոս: Իսկ վերանորոգումից հետո Ձեզ կտրվի 15 օր երաշխիքային ժամկետ կատարված վերանորոգման մասով: Այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել վերանորոգման ստացականը:
| Կատարվող աշխատանք | Գին (դրամ) |
| «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմներ |
| Վերանորոգում | 3500 |
| Բջջային հեռախոսներ | Հեռախոսի գնահատման արժեք (դրամ) |
| 0-40000 | 40001-80000 | 80001-160000 | 160001 ևավելի |
| Ախտորոշում | 1000 |
| Ծրագրային խնդիրներ | 3000 | 4600 | 6200 | 9200 |
| Մասերի փոխարինում | 4600 | 6200 | 9200 | 12500 |
| Համակարգային տարրերի փոխարինում | 6200 | 9200 | 12500 | 18500 |
| Մայրական պլատայի վերանորոգում | 9200 | 12500 | 15500 | 22000 |
| iPhone-ի ծրագրային վերանորոգում | 10000 |
Հեռախոսի վերանորոգման սակագները չեն ներառում փոխարինված մասերի արժեքը:
Հետերաշխիքային կտրոնների սակագներ
| Ժամկետ | Արժեք (դրամ) |
| Մեկ տարի | 5000 |
| Երկու տարի | 8000 |
Ծառայությունը մատուցվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի երևանյան և մարզային մի շարք սպասարկման կենտրոններում, որոնց ցանկը ներկայացված է
այստեղ:
Ծանոթություն