MNP-ն կամ շարժական կապի համարների տեղափոխելիությունը բջջային կապի օպերատորին փոխելու հնարավորություն ընձեռող ծառայություն է, որից օգտվելու դեպքում բաժանորդը պահպանում է իր ընթացիկ հեռախոսահամարը (ներառյալ՝ նախդիրը):
Հեռախոսահամարի տեղափոխման դիմում ներկայացնելու համար բաժանորդը պետք է անձնագրով այցելի Վիվա-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն և ներկայացնի համապատասխան դիմումը: Հեռախոսահամարի տեղափոխման դիմումը կարելի է նաև ներկայացնել առցանց ՝ այս հղմամբ:
Մնացածի մասին կհոգան մեր աշխատակիցները:
Հեռախոսահամարի պահպանմամբ Վիվա-ՄՏՍ-ի ցանցին միանալը բացարձակ անվճար է:
Տեղափոխման գործընթացն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ բաժանորդի կողմից ավելի ուշ ժամկետ սահմանելու դեպքի, որը չի կարող գերազանցել 30 օրը: Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում տեղափոխման դիմումը լրացնելիս, բաժանորդը ստանում է նոր քարտ, որը կակտիվացվի բաժանորդի հին համարով անմիջապես տեղափոխումն իրականացվելուց հետո:
Ոչ: Կանոնների համաձայն, Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կձևակերպեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը բաժանորդին ընթացիկ ծառայություններ մատուցող օպերատորի հետ: Բաժանորդին ընդամենն անհրաժեշտ է այցելել Վիվա-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն:
Հեռախոսահամարի տեղափոխումը հնարավոր է իրականացնել վերջին տասներկու ամսվա ընթացքում առավելագույնը երկու անգամ:
Տեղափոխվող հեռախոսահամարների քանակի սահմանափակում չկա, եթե դրանք դիմումը ներկայացնող բաժանորդի անունով կամ բաժանորդը պատշաճ կերպով լիազորված է քարտ(եր)ը օգտագործողի (օգտագործողների) կողմից:
Բաժանորդին զանգահարողները կլսեն կարճ ազդանշան, որը կտեղեկացնի, որ նրանք զանգ են կատարում դեպի այլ բջջային ցանց: Ազդանշանը չի ստացվի, եթե նրանք նույնպես տեղափոխվեն Վիվա-ՄՏՍ-ի ցանց: Ազդանշանի ստացումն ի սկզբանե ակտիվացված է բոլոր զանգահարողների համար: Եթե զանգահարողը չի ցանկանում լսել ազդանշանը, այն կարելի է ապաակտիվացնել՝ ուղարկելով *148*0# հրահանգը: Նորից ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *148*1# հրահանգը:
Բաժանորդը պետք է ուղարկի հետևյալ անվճար USSD հրահանգը՝ *148*հեռախոսահամար# (հեռախոսահամարը նշելով 9-նիշ ձևաչափով), որից հետո նա կստանա նշված հեռախոսահամարի Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցին պատկանելիության մասին հաղորդագրություն: Բաժանորդները կարող են այս հրահանգն օգտագործել նաև ռոումինգում գտնվելիս: Հրահանգներն ուղարկելն անվճար է:
Այո, եթե.
- հեռախոսահամարը գրացնված չէ բաժանորդի անունով,
- բաժանորդն արդեն ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի ցանց անցնելու դիմում, որը գտնվում է մշակման փուլում,
- գերազանցվել է վերջին 12 ամսում տեղափոխումների թույլատրելի քանակը
- դիմումի մեջ ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Նման դեպքերում, բաժանորդը կտեղեկացվի մերժման և դրա պատճառների մասին իր հին կամ ժամանակավոր հեռախոսահամարին ուղարկվող SMS-ի միջոցով:
Ոչ: Վիվա-ՄՏՍ-ի ցանց տեղափոխվելուց հետո նախկին օպերատորի կողմից տրամադրվող բոլոր սակագնային պլանները և ակտիվացված ծառայությունները դադարեցվում են՝ բաժանորդին հնարավորություն ընձեռելով ընտրելու բաժանորդի հաղորդակցման կարիքներին առավել համապատասխան ծառայություններ՝ Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունների տեսականուց:
Ոչ: Ընթացիկ օպերատորի հանդեպ ֆինանսական պարտավորությունների առկայությունը չի կարող խոչընդոտել հեռախոսահամարի տեղափոխմանը: Այդուհանդերձ, խորհուրդ ենք տալիս ֆինանսական պարտավորությունները կատարել ժամանակին՝ իրավական հետևանքներից խուսափելու համար:
Հեռախոսահամարը այլ օպերատորի ցանց տեղափոխելու դեպքում, Վիվա-ՄՏՍ-ի հետ կնքված բաժանորդագրության պայմանագիրը ավտոմատ խզվում է՝ անկախ հաշվեկշռից։ Բացասական հաշվեկշիռ ունենալու դեպքում, խորհուրդ է տրվում վճարել պարտքը՝ իրավական հետևանքներից խուսափելու համար։ Դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում, գումարը չկորցնելու համար, խորհուրդ է տրվում փոխանցել այն այլ Վիվա-ՄՏՍ հեռախոսահամարի հաշվեկշռի՝ «Փողանցում» ծառայության միջոցով, կամ օգտագործել, նախքան համարն այլ օպերատորի ցանց տեղափոխելը։
Հեռախոսահամարի տեղափոխման գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո հին քարտը փոխարինելու նպատակով Ձեզ կտրվի նոր SIM-քարտ, իսկ հին քարտի վրա եղած տվյալները անհրաժեշտ կլինի տեղափոխել նոր քարտ:
Տեղափոխված հեռախոսահամարին տրամադրվող ծառայությունները նոր օպերատորի ցանցում կասեցվելու դեպքում հեռախոսահամարը 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղափոխվում է հետ՝ հիմնական (նախկին) օպերատորի ցանց:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: