Բաժանորդներ
Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների բազան 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2,3 միլիոն բաժանորդ՝ 2022 թվականի համեմատ 2,2 տոկոս ավելանալով: Բաժանորդների գերակշիռ մասը՝ 1.87 միլիոնը, օգտվում է ինտերնետից: Նախորդ տարվա համեմատ ինտերնետից օգտվող բաժանորդների թիվն աճել է 4.4%-ով:
Նոր ակտիվացումները նախորդ տարվա նկատմամբ աճել են 6.2%-ով՝ կազմելով 650 հազ. բաժանորդ: 2023 թ-ին ընկերության բաժանորդները հիմնականում նախընտրել են Unlim սակագնային պլանը՝ 4500 դրամ ակտիվացման վճարով: Այն լայն տարածում է գտել նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանում, շնորհիվ հանրապետությունում ընկերության ցանցի առավել լավ ծածկույթի:
2022 | 2023 | 2023/ 2022 | |
Ակտիվ բաժանորդների քանակ (հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ) | 2,266,979 | 2,316,656 | 2.2% |
Ինտերնետ ծառայություններից օգտվող բաժանորդներ | 1,796,289 | 1,874,430 | 4.4% |
Նոր ակտիվացումներ | 612,791 | 650,741 | 6.2% |
«Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է արձանագրել կայուն աճ. սա արդյունք է նորարարությունների, կորպորատիվ արդյունավետ կառավարման, ներդրումների ու թիմային աշխատանքի: Հատկանշական է, որ խիստ մրցակցային շուկայում Վիվա-ՄՏՍ-ը մշտապես հաղթող է դուրս եկել այնպիսի իրավիճակում, երբ միակ օպերատորն էր, որ տնային տնտեսություններին չէր ապահովում ֆիքսված կապ: Այժմ, երբ գործարկել ենք սակագնային RED պլանը՝ մեր և գործընկերների թիմերի ջանքերով, մենք կարող ենք նրանց տրամադրել մրցակցային գործիք և բնակչությանը մատուցել բջջային կապի, ֆիքսված ինտերնետի ու հեռուստատեսության ծառայություններ: Բացվել են հետագա առաջընթացի հնարավորություններ: Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ընդլայնել իր ներդրած՝ Հայաստանում միակ 5G ցանցն ու կատարելագործել 3G ու 4G ցանցերը», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Եկամուտներ
2023 թվականի արդյունքներով ընկերությունը արձանագրում է կայուն բարձր ֆինանսական աճ: Գործառնական եկամուտները 2022 նկատմամբ աճել են 5%-ով, կազմելով 53.52 մլրդ դրամ, իսկ ինտերնետ ծառայություններից ստացված եկամուտները աճել են 6.5%-ով՝ կազմելով 27.21 մլրդ դրամ:
2022 | 2023 | 2023/2022 | |
Գործառնական եկամուտներ | 50.98 մլրդ դրամ | 53.52 մլրդ դրամ | 5% |
Եկամուտներ ինտերնետ ծառայություններից | 25.56 մլրդ դրամ | 27.21 մլրդ դրամ | 6.5% |
Եկամուտներ ռոումինգ ծառայություններից | 1.13 մլրդ դրամ | 1.59 մլրդ դրամ | 40% |
OIBDA | 25.07 մլրդ դրամ | 26.46 մլրդ դրամ | 6% |
OIBDA | 49.18% | 49.43% | 0.25% |
Կապիտալ ծախսեր CAPEX | 10.34 մլրդ դրամ | 11.02 մլրդ դրամ | 7% |
Հիմնական ցուցանիշները բարելավվել են կապի ծառայություններից ստացվող եկամուտների ավելացմամբ, որին նպաստել են ընկերության գրագետ ռազմավարության շրջանակներում իրականացված բազմաթիվ նախաձեռնություններ՝ ուղղված բաժանորդների համար լրացուցիչ արժեք ստեղծելուն.
մասնավորապես` ինտերնետ ծառայություններից օգտվողների համար
Նախորդ տարվա համեմատ աննախադեպ 40% աճ է գրանցվել ռոումինգ ծառայություններից ստացված եկամուտներում, ինչը պայմանավորված է «ՎՈՅԱԺ» ծառայություն հարմարավետությամբ. բաժանորդները 2023թ. ունեցել են հնարավորություն մինչև հինգ անգամ ավելի շատ ինտերնետ օգտագործել «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակում:
Ամպային ծառայություններ
2022 | 2023 | 2023/2022 | |
Ամպային ծառայություններ | 50.4 մլն դրամ | 96.4 մլն դրամ | 91.4% |
Ամպային ծառայություններից եկամուտը 2023 թ-ին կազմել է 96.4 մլն դրամ, աճը 2022 թ-ի համեմատ՝ 91.4%:
Կապիտալ ծախսեր/ներդրումներ
Ընկերության կապիտալ ծախսերը 2023 թ. կազմել են 11.02 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7%-ով, ինչի արդյունքում ընկերությունը 2023թ-ին առաջինը Հայաստանում ներդրեց.
Նաև 2023 թվականի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը: 2023-ի վերջի դրությամբ Վիվա-ՄՏՍ-ի կողմից կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 170 բազային կայան: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 99.6%-ին.
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
2023 թվականին, ընդհանուր առմամբ, Վիվա-ՄՏՍ-ը 2023-ին սոցիալական ներդրումների համար հատկացրել է 221 միլիոն 230 հազար դրամ: Աջակցություն Աուտիզմի ազգային հիմնադրամին, «ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությունը, աջակցություն ՏՀՏ կրթության ոլորտին, բնապահպանական ծրագրերին, ինչպես նաև՝ նոր տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է գյուղերի հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն (FPWC): Ընկերությունը շարունակում է իր աջակցությունը «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոս» երգչախմբին: Որպես ոլորտի առաջատար, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է ՏՀՏ այնպիսի նախագծերի, որոնք նպաստում են Հայաստանի մրցակցային առավելության մեծացմանը: Հիմնադրման օրվանից կատարված սոցիալական ներդրումների ծավալը կազմում է 28,000,221,230 ՀՀ դրամ: Առավել մանրամասն, այստեղ
Հարկեր
Խոշոր հարկատուների ցանկում բոլոր օպերատորներից մշտապես ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող Վիվա-ՄՏՍ-ը այս տարի նույնպես գլխավորում է օպերատորների ցանկը՝ ամենաբարձր ցուցանիշով՝ զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 13-րդ հորիզոնականը: 2023 թվականին ընկերությունը վճարել է 13,034,433,600 դրամ հարկ՝ ամենաշատը ոլորտի ընկեությունների շրջանում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: