«Smart Kids» բովանդակության հասանելիության Բաժանորդագրության տրամադրման կանոնները (այսուհետ ՝ «Կանոններ») կարգավորում են Բովանդակության մատակարարի կողմից Բաժանորդներին
«Բովանդակության մուտքի բաժանորդագրություն» (այսուհետ ՝ «Մուտքի ծառայություն») Ծառայության մատուցման հետ կապված հարաբերությունները:
Սույն Կանոնները համարվում են օֆերտա և կարող են Բաժանորդի կողմից ընդունվել միայն վերջինիս ամբողջությամբ միանալու դեպքում: Բաժանորդը կարող է ընդունել սույն Կանոնները՝ իրականացնելով սույն Կանոններով նախատեսված կանոնների ակցեպտավորում:
1. Ընդհանուր դրույթներ և տերմիններ
Բաժանորդ՝ Օպերատորի հեռահաղորդակցության ծառայությունների սպառող, որը հանդիանում է https://smartkids.mts.am հասցեում բովանդակության մատակարարի կողմից տրամադրված բովանդակության օգտագործող: «Smart Kids» ծառայությունը հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի բոլոր սակագնային փաթեթներում սպասարկվող ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Բաժանորդայինսարքավորում` բաժանորդային կապի սարք` հեռախոս, սմարթֆոն և այլ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս փոխանցել և/կամ ստանալ տեղեկատվություն ինտերնետ հասանելիության ծառայությունների և դրա բաղադրիչների և պարագաների սպառման միջոցով:
Դիմայինհաշիվ՝ բաժանորդի բջջային հեռախոսի հաշիվը, որից կատարվում է կայքի վճարովի բովանդակություն մուտք գործելու ծառայության համար սահմանված վճարը (https://smartkids.mts.am):
Բովանդակություն՝ տեսողական, աուդիո և / կամ տեքստային աշխատանքներ, որոնք ցանկացած պահի հասանելի են https://smartkids.mts.am կայքում՝ Ինտերնետային ցանցին մուտքն օգտագործելու միջոցով:
Բովանդակությանմատակարար՝ «ՅՈՒՍԵԼԼ» ՍՊ ընկերություն. որը, համաձայն Օպերատորի (Հաճախորդի) հետ կնքված պայմանագրի, տրամադրում է Բովանդակության մուտքի հնարավորություն և մատուցում Բովանդակության մուտքի հետ կապված ծառայություններ:
Օպերատոր՝ տնտեսվարող սուբյեկտ, որն իրավասու է հեռահաղորդակցման ոլորտում իրականացնել կապի ծառայությունների մատուցման գործունեություն՝ հեռահաղորդակցման ցանցերի տեխնիկական սպասարկման և շահագործման իրավունքով:
Landing Page՝ տեղեկատվական էջ, որը պարունակում է ծառայության անվանումը, գինը և տրամադրման կանոնները, որտեղ Բաժանորդը տալիս է իր համաձայնությունը մուտքի ծառայությունն ակտիվացնելու համար՝ ինտերակտիվ կոճակը սեղմելու միջոցով:
Պատվեր՝ Բաժանորդի՝ սույն Կանոններով նախատեսված գործողություններ, որոնք իրականացվում են բովանդակության մուտքի ծառայությունը ստանալու նպատակով:
Մուտքիծառայություն՝ ծառայություն, որը սահմանված վճարի դիմաց որոշակի ժամանակահատվածի ընթացքում թույլ է տալիս բաժանորդին ստանալ մուտք (դիտել, ներբեռնել) բովանդակությանը, որը զետեղված է https://smartkids.mts.am հղմամբ:
Կանոններիակցեպտավորում՝ Բաժանորդի համաձայնությունը ծառայության մատուցման պայմաններին և դրույթներին՝ սեղմելով «Շարունակել» / «Ակտիվացնել» / «Դիտել» / ինտերակտիվ կոճակը կամ ակտիվացման այլ եղանակով, որն իրականացվում է Ծառայությունը ստանալու համար՝ https://smartkids.mts.am ինտերնետ-հղումը փաստացի օգտագործելու միջոցով՝ Բովանդակության հասանելիություն ստանալու համար, ինչպես նաև բաժանորդի համարով նույնականացման ընթացակարգ անցնելը, որի օգնությամբ Բաժանորդը հաստատում է իր համաձայնությունը սույն Կանոնների հետ: Սույն Կանոնների ակցեպտավորումից հետո համարվում է, որ Բաժանորդը անվերապահորեն և ամբողջությամբ ընդունել է սույն Կանոնների պայմանները:
Սույն Կանոնների ընդունումը (սույն Կանոններում սահմանված գործողությունների կատարման միջոցով) նշանակում է Մուտքի ծառայություն ստանալու համար Բաժանորդի համաձայնությունը:
2. Մուտքի ծառայության նկարագրությունը
2.1. Մուտքի ծառայությունը թույլ է տալիս բաժանորդին ստանալ https://smartkids.mts.am կայքում տեղադրված Բովանդակության հասանելիություն:
2.2. https://smartkids.mts.am ինտերնետ-կայքը պարունակում է ժամանցային թեմաների բովանդակություն՝ մատչելի և նախատեսված միայն գործունակ և իրավունակ չափահաս անձանց համարHՀ:
2.3. Միացնելով բովանդակության հասանելիության ծառայությունը ինտերնետային հղման միջոցով՝ Landing Page էջում սեղմելով «Դիտել», «Լսել», «OK», «ԱՅՈ», «Ներբեռնել», «Play», «Շարունակել», «Հաստատել», «Մուտք գործել» ինտերակտիվ կոճակը, կամ 1234 համարին ուղարկելով «Start1» կամ «Start7» տեքստով SMS-հաղորդագրություն, Բաժանորդը հաստատում է՝
Բացի այդ.
2.5 Բաժանորդը սույնով ընդունում է, որ Օպերատորը իր հայեցողութամբ և առանց նախնական ծանուցման կարող է կասեցնել և դադարեցնել «Smart Kids» ծառայության տրամադրումը (կամ դրանց ֆունկցիաները) ինչպես մեկ, այնպես էլ բոլոր օգտատերերին:
2.6 Օպերատորը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել «Smart Kids» ծառայության տրամադրումը, եթե (ա) Բաժանորդը խախտել է սույն Պայմանների որևէ մի դրույթ, կամ (բ) Վիվա-ՄՏՍ-ը ստիպված է նման քայլի գնալ՝ օրենքի պահանջներից ելնելով, կամ (գ) Վիվա-ՄՏՍ ընկերությունը որոշում է կայացնում «Smart Kids» ծառայության տրամադրման դադարեցման մասին:
2.7 Օպերատորն իրավունք ունի հրաժարվել Կոնտենտ ծառայության տրաադրումից վերջինիս տրամադրման տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում:
2.8 Ընդունելով սույն Պայմանները՝ Բաժանորդը համաձայնում է, որ սույն Պայմանների շրջանակներում Ծառայությունն ակտիվացնելու համար Օպերատորը կարող է օգտագործել այլ (լրացուցիչ) մեթոդներ (ձեռնարկել քայլեր)՝ Բաժանորդին անհատականացնելու համար:
2.9 Բաժանորդը սույնով հաստատում է և համաձայնում է, որ Ծառայությանը բաժանորդագրվելիս բոլոր վճարներն ու գանձումները ենթակա են վճարման՝ անկախ նրանից, թե արդյոք բաժանորդագրման պահին Բաժանորդի շարժական սարքավորումները համապատասխանում են որևէ համատեղելիության չափանիշներին: Օպերատորը չի վերադարձնում գումարը` անհամատեղելի շարժական սարքավորումներով պայմանավորված՝Բաժանորդի կողմից Ծառայություն մուտք գործելու անհնարինությանդեպքում:
2.10 Օպերատորը պատասխանատվություն չի կրում գովազդի որևէ ձևի և (կամ) բաներային գովազդի, թռուցիկների և ցանկացած այլ գովազդային ձևաչափերի համար, որոնք ներկայացված են կայքում և հավելվածում: Նման բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես գովազդատուն կամ նրա օրինական ներկայացուցիչ(ներ)ը:
3. Մուտքի ծառայության գինը, վճարման կարգը և հրաժարվելու պայմանները
3.1. Բաժանորդի համար Մուտքի ծառայության գինը սահմանավում է ՀՀ դրամով և նշված է Օպերատորի՝ www.mts.am պաշտոնական կայքում:
3.2. Ինտերնետային հղման միջոցով Բովանդակությունը դիտելու/ներբեռնելու համար բաժանորդի կողմից սպառված ինտերնետ-տրաֆիկի ծավալի դիմաց վճարվում է առանձին՝ Օպերատորի կողմից սահմանված սակագների համաձայն, եթե ծառայության կամ բաժանորդագրության սակագնում այլ պայմաններ նախատեսված չեն:
3.3. Բովանդակությանը հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է ակտիվացնել «Smart Kids» օրական կամ շաբաթական տարբերակը՝ հաստատելով ակտիվացումը կայքում, կամ 1234 համարին ուղարկել «Start1» կամ «Start7» տեքստով SMS-հաղորդագրություն և անցնել SMS-ում ուղարկված հղումով:
Մուտքի ծառայության դիմաց վճարը Բաժանորդից գանձվում է ինտերնետ-կապի հասանելիության ծառայության մատուցման սույն Կանոնների ընդունման պահին և հետագայում Բաժանորդի անձնական հաշվից՝ օրական կամ շաբաթական կտրվածքով՝ ըստ ընտրված սակագնի: Միջոցները գանձվում են մինչև Բաժանորդի կողմից ծառայությունից հրաժարվելու պահը:
3.4. «Smart Kids» օրական կամ «Smart Kids» շաբաթական տարբերակներն առաջին անգամ ակտիվացման ժամանակ Բաժանորդներին տրամադրվում է փորձնական ժամանակահատված՝ առաջին անգամ ակտիվացնելու պահից 3 (երեք) օրացուցային օր տևողությամբ:
3.5. Փորձնական ժամանակահատվածի ավարտից 1 (մեկ) օր առաջ Ծառայությունը բովանդակության բաժանորդագրության հիմունքներով առաջին անգամ ակտիվացնելուց հետո 1234 հեռախոսահամարից բաժանորդին կուղարկվի SMS հաղորդագրություն՝ ծառայության ավտոմատ երկարացման, դրա գնի և ապաբաժանորդագրման եղանակների մասին տեղեկություններով:
3.6. Եթե բաժանորդը չի ապաակտիվացրել ծառայությունը, Բաժանորդի անձնական հաշվին «Smart Kids» օրական և «Smart Kids» շաբաթական ծառայության վճարի համար բավարար միջոցների առկայության դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է համարժեք նոր ժամկետով՝ մինչև սույն Կանոններով սահմանված ընթացակարգի համաձայն Բաժանորդի կողմից հրաժարվելը:
3.7. Երբ «Smart Kids» օրական կամ «Smart Kids» շաբաթական տարբերակն ակտիվանում է, բաժանորդին 1234 հեռախոսահամարից ուղարկվում է SMS՝ տեղեկացնելով բաժանորդագրության և միջոցների դեբետավորման մասին՝ միայն անձնական հաշվից գումարի առաջին գանձման ժամանակ:
3.8. Բովանդակության բաժանորդագրության կարգավիճակի մասին տեղեկությունը հասանելի է նաև https://smartkids.mts.am կայքի «Անձնական էջ» բաժնում։
3.9. Եթե Բաժանորդագրության երկարաձգման փորձի պահին Բաժանորդի հաշվին Բովանդակության ծառայության ամբողջական վճարումն իրականացնելու համար բավարար միջոցներ չկան, ծառայությունները չեն ակտիվացվում/չեն երկարաձգվում:
3.10.Կոնտենտին բաժանորդագրության պայմանով Կոնտենտ ծառայության երկարացման կրկնվող փորձերը կատարվում են օրական 2 (երկու) անգամ 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում: 7 (յոթ) օրացուցային օրվա ավարտից հետո, բաժանորդի անձնական հաշվին ծառայության արժեքի վճարման համար բավարար գումարի չափով դրամական միջոցների բացակայության դեպքում բաժանորդագրությունը կապաակտիվացվի: Այն վերականգնման համար անհրաժեշտ է կրկին իրականացնել ակտիվացում:
3.11. Վճարման համար բավարար դրամական միջոցների առկայության պարագայում ծառայության բաժանորդագրությունը կվերականգնվի, և դրամական միջոցները դուրս կգրվեն բաժանորդի հաշվից նախապես ընտրված բաժանորդագրության համաձայն:
Բաժանորդագրության ապաակտիվացման դեպքում Տեղեկատվության համալիրից ներբեռնված մեդիա կոնտենտին մուտքն արգելափակվում է բաժանորդագրության ժամկետը լրանալու պահից: Մուտքը թարմացվում է բաժանորդագրության կրկնակի ակտիվացման պահից:
3.12. Կոնտենտին բաժանորդագրության պայմանով Կոնտենտ ծառայությունը ակտիվացվում է՝
3.13. Մուտքի ծառայությանը բաժանորդագրությունն ապաակտիվացնելու հայտը ներկայացնելուց հետո մուտքի ծառայության գործողությունը դադարեցվում է:
3.14. «Smart Kids» ծառայություն մուտք գործելիս տվյալների փոխանցման ժամանակ մուտքային/ելքային բջջային ինտերնետ-տրաֆիկը Վիվա-ՄՏՍ-ի ռադիոծածկույթի գոտում սահմանվում է Բաժանորդի սակագնային պլանի համաձայն, եթե այլ պայմաններ նախատեսված չեն, կամ չեն գործում պրոմո-ակցիաներ:
3.15. Ռոումինգում գտնվող բաժանորդների համար «Smart Kids» ծառայության արժեքը գանձվում է Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունների գործող սակագներին համապատասխան: Այս կատեգորիայի բաժանորդների համար մուտքային/ելքային ինտերնետ տրաֆիկի սակագնավորումն իրականացվում է միջազգային ռոումինգ ծառայության սակագնին համապատասխան:
3.16. https://smartkids.mts.am ծառայությունից օգտվելիս Բաժանորդը համաձայնում է 1234 տեխնոլոգիական համարից անվճար ստանալ սպասարկման նորություններով տեղեկատվական հաղորդագրություններ, ինչպես նաև պորտալի միջոցով և այլ եղանակներով՝ այլ տեղեկատվական հաղորդագրություններ:
4. https://smartkids.mts.am հղումով բովանդակության տրամադրման պայմանները
4.1. Բաժանորդն իրավասու է օգտագործել Մուտքի ծառայության միջոցով ստացված Բովանդակությունը բացառապես անձնական նպատակներով: Բովանդակությունը երրորդ անձանց վաճառելու կամ այլ եղանակով օտարման, ինչպես նաև ցանկացած այլ առևտրային նպատակներով օգտագործումը խստիվ արգելվում է: Բաժանորդի կողմից մուտքի ծառայության միջոցով ստացված բովանդակության օգտագործումը երրորդ անձանց բովանդակության տարածման նպատակով խախտում է մտավոր սեփականության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և հանգեցնում է բաժանորդի համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության: Օպերատորը և բովանդակության մատակարարը պատասխանատվություն չեն կրում Բաժանորդի անօրինական գործողությունների համար:
4.2. Կոնտենտի մատակարարը պատասխանատվություն է կրում դրա բովանդակության և Կոնտենտի օգտագործման համար համապատասխան իրավունքների առկայության, ինչպես նաև ինտերնետային կապի միջոցով դրա տարածման համար:
4.3. Հայաստանի Հանրապետության տարածքում բաժանորդներին Բովանդակություն տրամադրելու համար բոլոր անհրաժեշտ իրավունքները և արտոնագրերը պատկանում են Բովանդակության մատակարարին:
4.4. Օպերատորը և/կամ Բովանդակության մատակարարը, Օպերատորի հետ համաձայնեցմամբ, իրենց են վերապահում սույն Կանոնները վերանայելու և դրանցում ցանկացած ժամանակ փոփոխություններ կատարելու իրավունքը: Այդ մասին Բաժանորդի ծանուցումը կատարվում է կանոնների նոր տարբերակը https://smartkids.mts.am հղումով կամ Օպերատորի՝ www.mts.am վեբ-կայքում հրապարակման միջոցով: Բաժանորդը պարտավոր է ստուգել կանոնների փոփոխությունների առկայությունը նշված ինտերնետային հղումով: Սույն կանոններում փոփոխություններ կատարելու դեպքում Բաժանորդը հաստատում է այդ փոփոխությունների հետ իր համաձայնությունը՝ շարունակելով/սկսելով օգտվել Մուտքի ծառայությունից սույն Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակի հրապարակումից հետո: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում սույն Կանոնների վերջին տարբերակը տեղադրելու պահից։
4.5. Բաժանորդը պարտավորվում է օգտագործել ծառայությունը միայն Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից տրամադրված ինտերֆեյսի միջոցով, մասնավորապես՝ չի թույլատրվում պորտալ մուտքի համար օգտագործել ավտոմատացված միջոցներ (ներառյալ՝ սցենարներ, սկաներներ և նման տեխնոլոգիաներ):
4.6. Բաժանորդը պարտավորվում է չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են խախտել կամ կասեցնել https://smartkids.mts.am պորտալի (ինչպես նաև Վիվա-ՄՏՍ-ին սպասարկող սերվերների և ցանցերի) աշխատանքը, զերծ մնալ https://smartkids.mts.am պորտալի միջոցով տարածվող Մեդիա կոնտենտի օգտագործումից՝ Վիվա-ՄՏՍ ընկերության կամ երրորդ անձանց կողմից կառավարվող սերվերների, ցանցերի կամ վեբ-կայքերի աշխատանքի խափանման կամ կասեցման նպատակներով:
4.7. Բաժանորդը պարտավորվում է չվերարտադրել, չպատճենել, չվաճառել, չփոխանակել կամ չվերավաճառել https://smartkids.mts.am-ի բովանդակությունը՝ բացառությամբ Վիվա-ՄՏՍ ընկերության հետ առանձին համաձայնագրով սահմանված դեպքերի:
4.8. Բաժանորդը պատասխանատվություն է կրում (զերծ պահելով Վիվա-ՄՏՍ ընկերությանը բաժանորդի կամ որևէ երրորդ կողմի նկատմամբ պատասխանատվությունից) https://smartkids.mts.am և ցանկացած Մեդիա կոնտենտի օգտագործման, Պայմաններով նախատեսված պարտավորությունների խախտման, ինչպես նաև այդ խախտումների հետևանքների համար (այդ թվում` բոլոր կորուստների կամ վնասների համար, որոնք կարող է կրել Վիվա-ՄՏՍ-ը կամ երրորդ կողմը):
4.9. Բաժանորդն ընդունում է, որ Վիվա-ՄՏՍ ընկերությունը և/կամ երրորդ կողմն ունեն պորտալի միջոցով տարածվող Մեդիա կոնտենտի ամբողջ սեփականության և գույքի իրավունքները, ներառյալ՝ Մեդիա կոնտենտի նկատմամբ մտավոր սեփականության բոլոր գործող իրավունքները: «Մտավոր սեփականության իրավունքները» արտոնագրային օրենքով, մտավոր սեփականության, առևտրային գաղտնիքների, ապրանքային նշանների, անբարեխիղճ մրցակցության մասին օրենքով սահմանված բոլոր իրավունքներն են, ինչպես նաև ամբողջ աշխարհում կիրառվող այլ գույքային իրավունքները: Բաժանորդը պարտավորվում է ինքնուրույն չձեռնարկել և չթույլատրել, որ այլ անձինք ձեռնարկեն (1) գործողություններ Մեդիա կոնտենտի աղբյուրի կոդը ստանալու նպատակով պատճենահանման, վաճառքի, լիցենզավորման, տարածման, փոխանցման, փոփոխման, հարմարեցման, թարգմանության, կրկնօրինակի ստեղծման, ապակազմարկման, վերակազմավորման, մասնատման կամ այլ գործողություններ, բացառությամբ թույլատրված գործողությունների, (2) անվտանգության կամ Մեդիա կոնտենտի ֆունկցիոնալ հնարավորություններով նախատեսված բովանդակության օգտագործման (ներառյալ թվային իրավունքների կառավարման ֆունկցիոնալությունը և հետագա փոփոխություններն արգելելը) կանոնները շրջանցելու և խախտելու գործողություններ, (3) ցանկացած օրենքի կամ երրորդ անձանց իրավունքների խախտմամբ բովանդակությանը մուտքի, վերջինիս պատճենման, փոխանցման, վերակոդավորման կամ հեռարձակման համար Մեդիա կոնտենտի օգտագործման գործողություններ, կամ (4) Վիվա-ՄՏՍ-ի կամ երրորդ կողմի` Մեդիա կոնտենտի մեջ ընդգրկված սեփականության իրավունքի և ապրանքային նշանների վերացման, շտկման գրանցումների կամ այլ սեփականության իրավունքի գրանցումների փոփոխման գործողություններ:
4.10. Օպերատորի և նրա մատակարարների կողմից ծառայության հասանելիություն ստանալիս Բաժանորդը համաձայնում է հետևել և պահպանել մտավոր և արդյունաբերական սեփականության Բոլոր իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները կամ ապրանքային նշանները, որոնք հասանելի են դարձել Ծառայության մատուցման շրջանակում, որոնք պատկանում են Օպերատորին և Օպերատորին բովանդակություն տրամադրող ցանկացած երրորդ կողմ հանդիսացող լիցենզառուին: Որպես օգտատեր՝ Բաժանորդը ձեռք չի բերում որևէ սեփականության իրավունք Ծառայության, ծրագրային ապահովման կամ բովանդակության նկատմամբ, ներառյալ անունների, վերնագրերի, բառերի, արտահայտությունների, պատկերանշանների, արտոնագրերի և ապրանքանիշերի, գրական և այլ գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ, որոնք հասանելի են կամ ժամանակին հասանելի են եղել Ծառայության միջոցով։
4.11. Բաժանորդին տրամադրվում է ոչ բացառիկ, անփոխանցելի, հետկանչելի արտոնագիր՝ բովանդակությունից օգտվելու և այն օգտագործելու համար՝ սույն օգտագործման պայմաններին խիստ համապատասխան: Բաժանորդը չպետք է ամբողջությամբ կամ մասամբ փոփոխի, հրապարակի, փոխանցի, ապակոմպիլացնի, մասնակցի փոխանցմանը կամ վաճառքին, ստեղծի ածանցյալ աշխատանքներ կամ որևէ այլ կերպ օգտագործի Ծառայության մեջ պարունակվող որևէ բովանդակություն:
4.12. Ծառայության օգտագործումը Բաժանորդին չի վերապահում ցանկացած պաշտպանված բովանդակությունը չարտոնագրված կերպով օգտագործելու իրավունք: Բաժանորդն իրավունք չունի հեռացնելու կամ փոփոխելու բովանդակության նկատմամբ սեփականության որևէ իրավունք կամ դրա որևէ մասը: Բաժանորդը պաշտպանված բովանդակությունը կարող է օգտագործել բացառապես անձնական օգտագործման համար և այն չի կարող օգտագործել որևէ այլ նպատակով՝ առանց Օպերատորի և հեղինակային իրավունքի սեփականատիրոջ նախնական գրավոր թույլտվության: Բաժանորդը համաձայնում է, որ պաշտպանված բովանդակության նկատմամբ սեփականության իրավունք չի ձեռք բերում: Բաժանորդին չի տրամադրվում որևէ լիցենզիա, ակնհայտ կամ ենթադրյալ, Օպերատորի կամ մեր լիցենզավորված անձանց մտավոր սեփականության նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, որոնք ուղղակիորեն թույլատրված են սույն Պայմաններով և օգտագործման դրույթներով:
4.13. Օպերատորը և նրա մատակարարները պատասխանատվություն չեն կրում ծառայության օգտագործման հետ կապված Բաժանորդի և երրորդ անձանց միջև ցանկացած վեճի կամ տարաձայնության համար: Բաժանորդն իր վրա է վերցնում նման երրորդ անձանց հետ աշխատանքի հետ կապված բոլոր ռիսկերը և ազատում է Օպերատորին և նրա մատակարարներին տվյալ վեճերի հետ կապված բոլոր պահանջներից և վնասներից:
4.14. Վիվա-ՄՏՍ ընկերությունը իրավունք է վերապահում (սակայն չի պարտավորվում) իրականացնել Մեդիա կոնտենտի նախնական վերահսկում, վերանայում, նշում, զտում, փոփոխում, մերժում կամ ջնջում՝ https://smartkids.mts.am-ից: Բաժանորդն ընդունում է, որ կարող է հանդիպել այնպիսի Մեդիա կոնտենտի, որը կարող է թվալ վիրավորական, անպարկեշտ կամ անցանկալի, և որ կրում է https://smartkids.mts.am-ի օգտագործման ռիսկերը:
5. Պատասխանատվության սահմանափակում
5.1 Բաժանորդն ընդունում և համաձայնում է, որ անձամբ կրում է «Smart Kids»-ի, և դրա միջոցով ներբեռնված կամ ստացված Մեդիա կոնտենտի օգտագործման ռիսկը, և որ Մեդիա կոնտենտը տրամադրվում է «այնպես, ինչպես կա» և «եթե առկա է» սկզբունքներով: Վիվա-ՄՏՍ ընկերությունը, տրամադրելով Մեդիա կոնտենտին մուտքի ծառայություններ, պատասխանատվություն չի կրում դրա առկայության, բովանդակության և ֆունկցիոնալության համար:
5.2 Բաժանորդը համաձայնում է օգտվել «Smart Kids»-ից, և «Smart Kids» ծառայության օգտագործման արդյունքում ներբեռնված կամ այլ կերպ ձեռք բերված Մեդիա կոնտենտից սեփական հայեցողությամբ և անձամբ կրելով ռիսկերը, և Վիվա-ՄՏՍ ընկերությունը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի բջջային կամ այլ սարքավորմանը հասցված վնասի, կամ նման օգտագործման արդյունքում տվյալների կորստի համար:
5.3 Գործող օրենսդրությամբ թույլատրվող առավելագույն չափով Վիվա-ՄՏՍ ընկերությունը զերծ է մնում երաշխիքներ և բացահայտ կամ ենթադրվող պայմաններ ապահովելուց, ներառյալ, բայց չսահմանափակվելով, իրացվելիության, որոշակի նպատակների համար պիտանիության և մտավոր սեփականության իրավունքների չխախտման երաշխիքներով և պայմաններով, «Smart Kids»-ի միջոցով ներբեռնված կամ այլապես ստացված ցանկացած Մեդիա կոնտենտի առնչությամբ: Բաժանորդն ընդունում է սույն պայմանը և անվերապահորեն համաձայնում է դրա հետ:
5.4 Բաժանորդն ընդունում է և համաձայնում է, որ Վիվա-ՄՏՍ ընկերությունը պատասխանատվություն չի կրում վերջինիս հանդեպ (ներառյալ՝ պայմանագրային պարտավորությունների շրջանակում) Բաժանորդի կրած ուղղակի, անուղղակի, պատահական, դիտավորյալ, միջնորդավորված կամ տուգանքի ենթակա վնասների համար, որը կարող է կրել «Smart Kids»-ը կամ վերջինիս միջոցով ներբեռնված Մեդիա կոնտենտն օգտագործելիս, ներառյալ՝ տվյալների կորստի համար՝ անկախ նրանից, թե Վիվա-ՄՏՍ-ն ունեցել է նման վնասների հնարավորության մասին որևէ ենթադրություն, թե ոչ:
6. Ընդհանուր իրավական պայմաններ
6.1 Սույն պայմանները հանդիսանում են լիակատար իրավաբանական համաձայնագիր Բաժանորդի և Վիվա-ՄՏՍ ընկերության միջև և կարգավորում են Վիվա-ՄՏՍ-ի բջջային հավելվածների՝ Բաժանորդի կողմից օգտագործումը:
6.2 Վիվա-ՄՏՍ-ն իրավասու է ծանուցել սույն Պայմանների դադարեցման կամ փոփոխման մասին` https://smartkids.mts.am կամ https://mts.am հասցեում համապատասխան տեղեկատվության տեղադրման միջոցով: Պայմանները համարվում են չեղարկված կամ փոփոխված ծանուցման մեջ նշված պահից:
6.3 Բաժանորդն ընդունում է, որ եթե Վիվա-ՄՏՍ-ը չի իրականացնում և չի կիրառում սույն Պայմաններով (կամ ցանկացած գործող օրենքով) իրեն վերապահվող օրինական իրավունքները կամ իրավական պաշտպանության միջոցները, այն չի համարվում Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից իր իրավունքներից հրաժարում, և տվյալ իրավունքները և իրավական պաշտպանության միջոցները վերապահվում են Վիվա-ՄՏՍ ընկերությանը:
6.4 Եթե այս հարցի վերաբերյալ որոշման իրավունք ունեցող դատարանը սահմանի, որ սույն Պայմանների որևէ դրույթ անվավեր է, ապա այդ դրույթը հանվում է սույն Պայմաններից՝ չսահմանափակելով սույն Պայմանների մնացած դրույթները: Սույն Պայմանների մնացած դրույթները մնում են վավեր և կրում են իրավաբանական ուժ:
6.5 Ոչ Բաժանորդը, ոչ էլ Վիվա-ՄՏՍ ընկերությունը չեն կարող փոխանցել կամ զիջել սույն Պայմաններով նախատեսված իրավունքները` առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության: Ոչ Բաժանորդը, ոչ էլ Վիվա-ՄՏՍ ընկերությունը չեն կարող փոխանցել սույն Պայմաններով նախատեսված պատասխանատվությունը կամ պարտավորությունները`առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: