Կրկին ակտիվացրու ընթացիկ սակագնային պլանիդ փաթեթները նախքան ժամկետի ավարտը՝ ավելի մատչելի գնով:

Ծառայությունը նախատեսված է կանխավճարային «X», «Y», «Z» և «Start», ինչպես նաև հետվճարային «X» և «Y» սակագնային պլանների համար:

 

Ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով համապատասխան USSD հրահանգը:

 

 

«Restart» ծառայության ակտիվացման USSD հրահանգները և գինը

 

Սակագնային պլան Գին (ՀՀ դրամ) Կանխավճարային Հետվճարային
«Z» 500 *208*5# *209*5#
«Start» 1000
«Y» 1000
«X» 1500

 

 

Ծանոթություններ

  • «Restart» ծառայությունը հասանելի է հեռախոսահամարի հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում:
  • Ակտիվ փաթեթներ ունեցող «X», «Y», «Z» կամ «Start» սակագնային պլանների բաժանորդները կարող են օգտվել «Restart» ծառայությունից և կրկին ակտիվացնել փաթեթները մինչև փաթեթների գործողության ժամկետի ավարտը:
  • «Restart» ծառայության միջոցով վերաակտիվացման դեպքում սակագնային պլանով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետը չի երկարաձգվում: Կանխավճարային բաժանորդների համար ծառայությունը հասանելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
  • Ծառայությունը հասանելի է, երբ ամբողջությամբ սպառվել է սակագնային պլանով տրամադրվող փաթեթներից միայն մեկը, կամ՝ երբ ինտերնետի հիմնական փաթեթի մնացորդը 100 ՄԲ-ից պակաս է, կամ՝ երբ ձայնային ծառայությունների փաթեթի մնացորդը 50 րոպեից պակաս է: Այդ դեպքում մնացորդը կզրոյանա:
  • Ակտիվացված օրական ինտերնետ փաթեթի (օր՝ «BIT») գործողության ընթացքում նախ սպառվում է այդ փաթեթով տրամադրվող ինտերնետը, իսկ այն սպառելուց հետո՝ սակագնային պլանով տրամադրվող ինտերնետ-փաթեթը:
  • Մինչև փաթեթների գործողության ժամկետի ավարտը «Restart» ծառայության միջոցով ընթացիկ փաթեթների վերաակտիվացումից կարելի է օգտվել միայն մեկ անգամ:
  • Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
  • Հետվճարային բաժանորդները կարող են ակտիվացնել ծառայությունը, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը կամ կանխավճարը բավարար են ակտիվացման համար:
  • «Restart» ծառայության միջոցով ընթացիկ փաթեթների վերաակտիվացումից ստացված ներցանցային րոպեները հնարավոր է փոխանակել ՄԲ-երի հետ «My Viva-MTS» հավելվածի միջոցով: