VoWi-Fi (Wi-Fi Calling) ծառայությունն արդեն հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի ցանցում: Երբ բջջային ցանցի ազդանշանը թույլ է կամ անհասանելի, զանգեր կատարելու և ստանալու համար կարող եք օգտագործել Wi-Fi Calling-ը: Այս ծառայության միջոցով և VoWi-Fi տեխնոլոգիայի հետ համատեղելի սմարթֆոնով՝ դուք կարող եք զանգեր կատարել՝ միանալով ցանկացած Wi-Fi ցանցի` թե տանը և թե արտերկրում: Պարզապես միացեք Ձեր տան կամ հանրային Wi-Fi ցանցին և շարունակեք օգտվել բջջային ծառայություններից:
Ավելի վաղ Վիվա-ՄՏՍ-ը հայտարարել էր Wi-Fi Calling ծառայության փորձնական գործարկման մասին, և այսօր այն արդեն իրականություն է:
Որո՞նք են VoWi-Fi ծառայության առավելությունները
Ինչպե՞ս ակտիվացնել VoWi-Fi-ը
VoWi-Fi-ից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ արտադրողի կողմից ներդրված և մեր տարածաշրջանի համար ակտիվացված համապատասխան Wi-Fi Calling ֆունկցիայով հեռախոս:
VoWi-Fi-ը hեշտ է օգտագործել․ պարզապես ակտիվացրեք Wi-Fi Calling-ը, և ապա՝ Wi-Fi ցանցի միջոցով կատարվող զանգերի համար սահմանեք առաջնայնություն: Արդյունքում, անգամ բջջային ցանցին միացած չլինելու (անհասանելի) կամ ինքնաթիռի ռեժիմում, սմարթֆոնը Wi-Fi ցանցին միանալուն պես զանգն ավտոմատ կերպով կկատարվի VoWi-Fi տեխնոլոգիայով:
Ի՞նչ սակագներ են կիրառվում WiFi զանգերի համար
Բոլոր զանգերի համար կիրառվում է ձեր ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագները և ձայնային ծառայությունների ներառումները:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: