Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունը, որպես հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպություն, այսուհետև մինչև 2 մլն ՀՀ դրամ պարտքերի հավաքագրման համար գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն (ԳԲՊԿ) արձակելու վերաբերյալ դիմումներն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու է Հայաստանի նոտարական ծառայությանը։
Նոտարական ծառայությունների դիմաց նախատեսված 10 000 ՀՀ դրամ վճարի գումարը, անկախ պարտքի չափից, գանձվելու է բաժանորդից:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: